05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ԲՀԿ-ն լքում են Գագիկ Ծառուկյանի հրահանգով. Հայկական ժամանակ

 «Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ քաղաքական շրջանակներում սկսեցին լուրեր շրջել, թե ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը երդվել է փակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ըստ այդ լուրերի՝ շատերը նրա հրահանգով են լքում ԲՀԿ-ն: 

«Երեկ ԲՀԿ–ից դուրս եկավ հերթական պատգամավորը՝ Արայիկ Աղաբաբյանը: ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը մեր թղթակցին երեկ հայտնել է, որ առավոտյան, ժամը 8.30-ին խոսել է Արայիկ Աղաբաբյանի հետ, ով վստահեցրել է, որ չի լքելու կուսակցությունը:

 «Նա ինձ տղամարդավարի վստահեցրեց, որ մնալու է կուսակցությունում, և նրա վստահեցումից մեկ ժամ անց ես կայքերում կարդում եմ, որ նա դուրս է գալու կուսակցությունից: Տղամարդկության մասին մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Երեկ ԲՀԿ–ից դուրս գալու դիմում են գրել նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության երկու անդամներ Արմեն Սահակյանը և Գրիգորի Գրիգորյանը: Մեր տեղեկություններով, առաջիկայում էլի ավագանիներ կլքեն ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն լքողները դա անում են Գագիկ Ծառուկյանի հրահանգով, ով շարունակում է նաև կուսակցության կառույցներից հետ պահանջել գրասենյակային գույքը»,– գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ