17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Էյր Արմենիա»-ի ներդրումները ուշանում են կամ երբեք էլ չեն լինի. Ժամանակ

 «Ժամանակը» գրում է, որ թեեւ «Էյր Արմենիա» ավիաընկերության մամուլի խոսնակը վերջերս հայտնել էր, որ հնարավոր է՝ ավիաընկերությունը այս տարվա մարտի վերջին, այսինքն մի քանի օրից, վերսկսի չվերթներ իրականացնել, սակայն իրենց հասած տեղեկություններով՝ դժվար թե դա իրականություն դառնա, քանի որ այն ընկերությունը, որը գնել էր «Էյր Արմենիա»-ի բաժնետոմսերը, ֆինանսական խնդիրներ ունի:

«Ավիաընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը վաճառվել է անգլիական East Prwspect Fund ընկերությանը: «Ժամանակի» տեղեկություններով, սակայն, հիշյալ ընկերության կողմից «Էյր Արմենիա»-ում ներդրումներ իրականացնելը պայմանավորված էր մեկ այլ գործարքով, որից ստացված հասույթը պետք է ուղղվեր այդ ներդրումներին եւ ընկերությունն առողջացնելու ծրագրերին: Սակայն նույն տեղեկությունների համաձայն, անգլիական ընկերությունը չի կարողացել այդ մեծ գործարքն իրականացնել, ինչի պատճառով ներդրումներ չեն եղել եւ դժվար էլ առաջիկայում լինեն:

Հետեւաբար ակնկալել, որ այս ամսվա վերջին հայկական փոխադրողը երկինք կբարձրանա, հնարավոր չէ: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ավիաընկերության կողմից արդեն իսկ նշված մի քանի ժամկետ անցել է, եւ թռիչքներն այդպես էլ չեն վերականգնվել:

Նշենք նաեւ, որ ավիաընկերությունը հրաժարվում է վճարել իր աշխատակիցներին ունեցած պարտքը: Մինչ օրս եւ օդաչուները, եւ բորտուղեկցորդուհիները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիքը: Նրանց մի մասը դատական հայցեր է ներկայացրել ընկերության դեմ աշխատավարձերը բռնագանձելու պահանջով, եւ այս պահին այդ հայցերը քննության մեջ են», գրում է թերթը:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ