28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Արխիվ

ԱԳ նախարարն ընդունեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախապատրաստական հարցերով կոմիտեի ներկայացուցիչներին

Մարտի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների 31-րդ համաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամներին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ուսման Պայի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի՝ որպես ֆրանկոֆոն ընտանիքի ակտիվ անդամի համար մեծ պատիվ և, միևնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն է հյուրընկալել 80 երկրների պատվիրակություններ՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի […]

Կապան-Գորիս ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝  ժամը 13:00-14:00 սահմաններում, ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ կատարելու նպատակով Կապան-Գորիս միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել էր: Պայթեցման աշխատանքներն ավարտելուց հետո Կապանի  ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները ճանապարհահատվածը մաքրել են քարերից: Ժամը 15:00-ի դրությամբ` ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն

«Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է».մեկնարկեց Եվրանեսթի նիստը

ՀՀ Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը: Ուղերձով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանը: Նա  ողջունեց Եվրանեսթի վեհաժողովի մասնակիցներին. «Այս շաբաթը կարելի է մեզ համար եվրոպական շաբաթ համարել: Ուրախ ենք Երևանում հյուրընկալել Եվրանեսթի նիստը, որիս հետո մեկնելու եմ Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Երևանում և Բրյուսելում նախատեսվում են իմ հանդիպումները ԵՄ […]

Սկանդալ. հրշեջները սելֆի են արել այրվող առեւտրի տան ֆոնին /ֆոտո/

Կազանում երկու հրշեջներ սելֆի են արել այրվող «Ադմիրալ» առեւտրի կենտրոնի ֆոնի վրա: Լուսանկարը, որում հրշեջները ժպտում են կրակների ֆոնի վրա, հայտնվել է համացանցում, գրում է  “Новости Казани”-ն:  Տեղի փրկարար ծառայությունում ծառայողական քննություն են սկսել դեպքի վերաբերյալ, կառույցից հայտնել են, որ իրենք խիստ վրդովված են իրենց աշխատակիցների պահվածքով եւ անպայման միջոցներ կձեռնարկեն: Հիշեցնենք, որ Կազանում «Ադմիրալ» […]

“Չպետք է լռել,պետք է գործել ” Լիտվացի պատգամավոր

Լիտվայի Ցեղասպանության զոհերի թանգարանում  մարտի 16-ին ” Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին” խորագրով ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել  Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավարի տեղակալ  Ալգիս Կաշետայի: Նա նշելէ, որ Ցեղասպանությունը հանցագործությունէ մարդկության նկատմամբ : Ալգիս Կաշետայի դիտարկմամբ ՝ մեկուկես միլիոն հայերի հետ մեկտեղ ոչնչացվել է նաև հայկական մշակութային ժառանգությունը […]

Գագիկ Բեգլարյանն ընդունեց Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 16-ին ընդունեց Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԴ) փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախարարը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց ճանապարհատրանսպորտային ոլորտում համատեղ ծրագրերի իրականցման շուրջ տարվող աշխատանքների համար՝ նշելով, որ ապագայում ևս Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը կլինի նույնքան արդյունավետ: Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԴ) փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին ևս […]

Քոչարյանը դժգոհ է

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը չի հավատում, որ սահմանադրական բարեփոխումները միտված են համակարգային փոփոխություններին: «Եթե որևէ մեկը հավատում է, որ իշխանությունն ուզում է փոփոխություն անել, երբ չես վստահում, ապա խոսելն անիմաստ է: Երբ ընտրական համակարգը կայացած չէ, ինչ համակարգ ուզում եք ընտրել, էլի լինելու է տոտալիտար, կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը […]

Հայտնաբերել են գերեզմանատանը

Մարտի 14-ին, ժամը 13.45-ին, Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի զինամթերք է թողնում Շահումյանի գերեզմանատանը: Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող գերեզմանատան հարևանությամբ հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ, տարբեր տրամաչափի 83 փամփուշտ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ և 3 ծխագլանակ: Նշանակվել է դատաձգաբանական […]

Նախագահն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 16-18-ը Երևանում անցկացվող «Եվրանեսթ»-ի հերթական՝ չորրորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Նախագահը «Եվրանեսթ»-ի երևանյան նիստը լավ առիթ է համարել անկաշկանդ քննարկումների և մտքերի փոխանակման, գործընկեր երկրների հասարակություններին հուզող հարցերի վերաբերյալ տեսակետների հայտնման համար: Նշելով, որ դեռևս 2012թ. Երևանում հյուրընկալվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ