06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ճանապարհի կեսին պապիկիս մայրը 1 տարեկան երեխային թողել է անծանոթ սայլի վրա ու հեռացել

Սուրիկ Մանուկյանի պատմությունը

1914 թ., Բասեն

Լուսինե Մանուկյանն ArmeniaGenocide100.org-ին է ներկայացրել իր պապիկի ընտանիքի պատմությունը, որը լսել է տատիկից ու հորաքույրներից: Լուիսնեի պապու հորը և հորեղբայրներին թուրքերը շղթաներով կապել և գցել են գետը, իսկ մայրը իր 5 երեխաների հետ բռնել է գաղթի ճանապարհը։

«Պատմությունը լսել եմ տատիկիցս և հորաքույրներիցս։ Պապիկիս ընտանիքը գաղթել է Բասեն գավառի Դալիբաբա (Դելիբաբա) գյուղից, որտեղ հայտնի են եղել Նաչար անունով, որը եկել էր Նազարյան ազգանունից։ Պապուս հորը և հորեղբայրներին թուրքերը շղթաներով կապել և գցել են Արաքսը, իսկ մայրը իր 5 երեխայի հետ բռնել է գաղթի ճանապարհը։ Պապիկիս 1 տարեկան ամենակրտսեր եղբորը կապել են 8 տարեկան քրոջ մեջքին, որպեսզի կարողանա շալակած տանել եղբորը։ Սակայն ճանապարհի կեսից թողել են երեխային մի սայլի վրա, իսկ իրենք ոմն Մանուկի օգնությամբ հասել են Գյումրի։ Պապիս բարեկամներից մեկը, երբ իմացել են, որ մայրը երեխային թողել է օտար սայլի վրա, բարկացել և գոչել է.

«Ինչ իրավունքով ես եկել հասել մեր դուռը, դու նստեիր սայլի վրա՝ թուրք կգար՝ կթուրքանայիր, հայ կգար՝ հայ կմնայիր։ Փոխիր ազգանունդ, դու այլևս Նազարյան չես»։ Վիրավորված մայրը վերցնում է իր երեխաներին և հեռանում Ալեքսանդրապոլից, իսկ ազգանունը փոխում Մանուկյան, այն մարդու պատվին, ով օգնել էր նրան հասնել Արևելյան Հայաստան։ 7 տարի անց Ալեքսանդրապոլի որբանոցներից մեկում եղբայրներին և հորը նմանեցնելով ընտանիքի բարեկամներից մեկը գտնում է կորցրած երեխային և բերում մոր մոտ»։

Աղբյուր՝ armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ