Թեքահարթակների համապատասխանությունը չափորոշիչներին ստուգվում է նաև շահառուների կողմից
Երևանը նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում այս տարի թեքահարթակների կառուցման աշխատանքները մեկնարկել են մարտից: Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 250 թեքահարթակ: Քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքների ընթացքում ու նաև ավարտից հետո բոլոր պատասխանատուները շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ պարբերաբար ստուգայցեր են […]








































