11 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Փաշինյանը զրուցել է պաշտոնյաների հետ

Մարտի 28-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ քիչ առաջ հեռախոսազրույցներ ունեցա Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի, ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետ Սամվել Սիմոնյանի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի հետ:

Իմ եւ ընտրողներիս վրդովմունքն ու անհանգստությունը հայտնեցի տեղի ունեցած դանակահարության եւ անկարգությունների կապակցությամբ, ասացի, որ հարցը լինելու է իմ ուշադրության կենտրոնում եւ կարեւորեցի տեղի ունեցածի ամբողջական եւ համոզիչ բացահայտումը, այդ թվում եւ իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողություններին գնահատական տալու անհրաժեշտությունը:

Պարոնայք Ասլանյանը, Սիմոնյանն ու Նադարյանը վստահեցրեցին, որ բոլոր ջանքերը գործադրում են օրենքով իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու, տեղի ունեցածին ամբողջական իրավական գնահատական տալու, մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ: Հույս հայտնեցի, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի:

Հուսադրող չէ, սակայն, որ մինչեւ այս պահը միջադեպի մասնակիցներից ոչ ոք հայտնաբերված չէ, թեեւ բոլորի ինքնությունը իրավապահներին հայտնի է:

Facebook-յան հանրագրում միջադեպին է անդրադարձել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 

Հիշեցնենք, որ Գյումրու Թատերական հրապարակում մարտի 28-ին Հիմնադիր Խորհրդարանը հանրահավաք է անցկացրել, որի ընթացքում սկսվել է իրարանցում, տարբեր ուղղություններից սկսել են ձվեր շպրտել հանրահավաքի մասնակիցների եւ ՀԽ պատգամավորների ուղղությամբ: 

Հրապարակում նաեւ դանակահարություն է տեղի ունեցել: Դանակահարվածը Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչ Միրզոյանն է: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ