15 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիայից ներկրված լոլիկից ինֆարկտ է առաջացնում. «թեժ» իրավիճակ կառավարության մոտ /վիդեո/

«Կառավարությունից պահանջում ենք մաքսազերծել Թուրքիայից Հայաստան ներկրվող լոլիկը: Եթե այդ պրոցեսը մեկ ամիս էլ շարունակվի, մենք կհայտնվենք ծայրահեղ ծանր վիճակում»,-այսպիսի պահանջով այսօր Կառավարության մոտ են հավաքվել Արարատի և Արմավիրի մարզերի տասնյակ ջերմոցատեր գյուղացիներ: Նրանք պնդում են, որ ջերմոցներն աշխատացնելու համար գազի համար բավական բարձր գին են վճարում: Առանց մաքսազերծման Թուրքիայից բավական էժան լոլիկ է ներկրվում, որն իրացվում է մեր շուկայում, ասում են նրանք ու հավելում, որ իրենց մշակած լոլիկն էլ փչանում է, որովհետև րեն կարող վաճառել ցածր գնով:

«Հարյուրամյակին ընդառաջ Թուրքիայից թունավորված լոլիկ են բերում: Էտ լոլիկից ինֆարկտ է առաջանում: Սա՞ է մեր հայրենասիրությունը»,-բողոքում են գյուղացիները: Նշենք, որ գյուղացիները նամակ չունեն հանձնելու: «Մենք բոլորս կենդանի նամակ ենք»,-ասում են նրանք:

Արդեն մեկ ժամ է, որ բողոքները կառավարության մոտ են, բայց կառավարության աշխատակիցներից որևէ մեկը դեռ չի մոտեցել նրանց:

Մանրամասներն ու տեսանյութը՝ քիչ անց:   

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ