10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվեց ԵՄ դեսպաններին

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ անդամ երկրների դեսպանները, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:  Քննարկման ընթացքում Հովհաննիսյանը եւ եվրոպացի դիվանագետները կարեւորեցին Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացումը, բոլոր բնագավառներում հաստատված […]

Տղամարդը գրադարանին է վերադարձրել գիրքը, որը 80 տարի առաջ վերցրել էր իր հայրը

Օրերս Հելսինկիի համար 10 գրադարան է եկել տարիքով տղամարդ եւ բերել մի գիրք, որը 80 տարի առաջ տարել էր ընթերցողն ու այլեւս չէր վերադարձրել: Պարզվել է, որ կենցաղային քիմիայի վերաբերյալ գիրքը 80 տարի առաջ վերցրել է տղամարդու հայրը, տղամարդն այն պատահաբար գտել է, երբ հին իրերն է դասավորել, հայտնում է Helsingin Sanomat-ը: Տեսնելով գիրքը` տղամարդը […]

Սեւանի ՍՊԻՏԱԿ ոսկին (ՋՈւՐ) չի վերածվի ՍԵՎ ոսկու (նաֆթ)…Գալուստ Նանյան

Էկո- տեղեկատվության վերլուծաբան, լուսանկարիչ, ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը facebook-ի իր տարեգրքում գրառել է. Զարմացած եմ ու զայրացած, երբ տեղեկանում եմ, որ ՀՀ Բնութ նախարարությունն իր դրական եզրակացություն է տվել ոմն մի ընկերության Սեւանա լճի ավազանում զբաղվելու երկրաբանահետախուզական, ինչ որ գործունեության իրականացնելու համար, որի արդյունքում երեք պայմանական տարածքներում (Նորատուս, Հայրիվանք եւ Ծաղկաշեն) որոնելու են գազի եւ նաֆթի շերտեր…. Սակայն […]

Մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների հաջորդականությունը փոխվելու է

Տրանսպորտային միջոցների կուտակումները կրճատելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների միացման «կարմիր, կարմիր-դեղին, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականության փոխարեն փորձնական կարգով ժամանակավորապես կիրառվելու է «կարմիր, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականությունը, այսինքն լուսացույցի «կարմիր» ազդանշանին անմիջապես հաջորդելու է «կանաչ» ազդանշանը: Վարորդներին հորդորում ենք երթևեկությունն սկսել միայն լուսացույցի «կանաչ» ազդանշանի միացման […]

Բեռլինի խորհրդարանում կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բեռլինում կոչ են անում ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Փետրվարի 26-ին Բեռլինի պատգամավորների պալատում` խորհրդարանում, տեղի ունեցավ Ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառում, ինչպես Henaran.am-ի թղթակիցը հայտնում է Բեռլինից: Այն կազմակերպել էին Գերմանիայում ՀՀ դեսպանությունը, Բեռլինի հայ համայնքն ու «Ցեղասպանություն 1915- Գերմանիա» նախաձեռնությունը: Որպես բանախոս հրավիրված էր Պոտսդամի համալսարանի «Մոզես Մենդելսոն» կենտրոնի տնօրեն պրոֆ. Յուլիուս Շյոփսը: Վերջինս […]

Թույլատրել են ամուսնական դավաճանությունը

Հարավային Կորեայի Գերագույն դատարանը որոշել է չեղարկել ամուսնական դավաճանության համար պատիժը, որն ընդունվել էր 1953 թվականին: Դատավորներն իրենց որոշումը պատճառաբանել են նրանով, որ պետությունը չպետք է խառնվի քաղաքացիների անձնական կյանքին: Սկսած 2008 թվականից` երկրում ամուսնական անհավատարմության համար 5 500 հոգի է դատապարտվել: Նշենք, որ անհավատարմության համար պատիժը 2 տարվա ազատազրկումն է:

«Տարբեր գործընթացներ են»

 ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը չի կարծում, որ ԲՀԿ-ի հետ վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները նույնն են, ինչ կատարվեց ՕԵԿ-ի ու նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ, երբ դարձան ընդդիմություն:  «Տրամագծորեն տարբեր գործընթացներ տեղի ունեցան, վերջին օրերի ցնցումները ցույց տվեցին, որ հաշված ժամերի ընթացքում երկու քաղաքական ուժերի մեջ հայտարարություններ եղան, «պատերազմ», չարիքների հետ կապված փոխադարձ […]

Հռոմի պապի անձնական նամակը քաղաքական սկանդալի առիթ է դարձել

Հռոմի պապի անձնական, էկեկտրոնային նամակը` ուղղված իր արգենտինացի ընկերոջը, քաղաքական սկանդալի առիթ է դարձել: Արգենտինայում թմրամոլության դեմ ակտիվ պայքարող “Alameda” ընկերության ղեկավար Գուստավո Վերեին ուղղված իր նամակում Հռոմի պապը գրել է. «Մենք դեռ ժամանակ ունենք, որպեսզի Արգենտինայի «մեքսիկանացումը» վերցանենք»,- հայտնում է РИА Новости-ն: Այս նամակի բովանդակությունը հայտնի է դարձել, եւ Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Խոսե […]

Ժամանակ տանք, առանց այն էլ շատ են խփում

«Թե ինչպիսին կլինի մեր համագործակցությունը, դա կախված է ԲՀԿ-ից, որովհետև որոշակի պատասխաններ դեռ ԲՀԿ-ը չի տվել, թե ինչ որակով, ինչ քանակով, ինչ ուժգնությամբ շարունակելու են պայքարը ռեժիմի դեմ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյաննը: «Կարծում եմ, որ ժամանակ պետք է տանք, մինչև ԲՀԿ-ն այդ հարցի պատասխանը տա: Մինչ այդ մենք մեր գործն […]

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածիհամաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, մարտի 3-ին՝ ժամը 12:00-ին,կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված