27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Եռաբլուր պանթեոն

Մարտի 28-ին հայ քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ մի խումբ պատգամավորներ այցելել են Եռաբլուր պանթեոն: Խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել ականավոր հայորդու շիրմին: Գալուստ Սահակյանն այցելել է նաեւ Աշոտ Նավասարդյանի անունը կրող դպրոց, ուր եւս ծաղիկներ է խոնարհել Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրի հուշարձանին: Խորհրդարանի ղեկավարը շրջել է դպրոցում, եղել կրթօջախի ազգային դաստիարակության կենտրոնում եւ ծանոթացել ականավոր հայորդու մասին պատմող նյութերին: Աշոտ Նավասարդյանին նվիրված միջոցառումն ամբողջացել է հուշ-ցերեկույթով, որի ընթացքում հնչել են պետական գործչի ելույթներից հատվածներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ