Դուշմանը թշնամու կանանց ու երեխաներին էր կերակրում/վիդեո/
«Ինձ համար Դուշման Վարդանը ֆենոմենալ հերոս է: Ես չեմ վարանում ասեմ, որ նման հերոսները պատմության մեջ շատ քիչ են»,- մեզ հետ զրույցում ասաց «Վարդանի հետ» ֆիլմի ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանը:
Իր ֆիլմում ռեժիսորը վեհության ու հպարտության հնչերանգներով ցույց տվեց հայ մոր ու ուժեղ կնոջ կերպարի ամբողջականությունը: Դուշման Վարդանի մոր կերպարի մեջ խտացավ հերոսությունն ու հայրենասիրությունը:
«Դուշմանի մեջ կար և լավ կռվողը և մեծ մարդասերը: Այդ երկու հատկանիշը պատերազմի դաշտում քայլում են իր հետ: Ինձ համար կոչումով հերոսը դա է»,-նշեց ռեժիսորը:
Ֆիլմի հիմքում մարդասիրությունն ու նժդեհյան սկզբունքներն են:
«Պատերազմի ժամանակ Դուշմանը թշնամու կանանց ու երեխաներին էր կերակրում: Այսօր կան մարդիկ, որ փաստում են այդ մասին»,-հավելեց Ռազմիկ Գրիգորյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: