29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Ջուր չի լինելու

   «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 17-ին ժամը 9.00-20.00 կդադարեցվի Կիլիկիա թաղամասի, Ծիծեռնակաբերդի խճուղու եւ պուրակի, Աթենքի փողոցի, Իսակովի պողոտայի 1-13 համարների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:                     Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՌԴ-ից ձեռք բերվող զինատեսակները ժամանակակից են, ավելի շատ պաշտպանողական ու կանխարգելիչ. Ս. Օհանյան. tert.am

tert.am-ը գրում է. ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով զենք գնելու նպատակով Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 200 մլն դոլար արտոնյալ վարկին, ասաց, որ այդ խնդիրը արծարծվել է տարբեր առիթներով, քննարկվել է ԱԺ-ում, հավանություն է տրվել և համապատասխան համագործակցության շնորհիվ է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ՌԴ ղեկավարության հետ հասել է այդ պայմանավորվածության:  […]

Ինձ թվում է, որ չեն խորացել մեր ընդդիմադիր գործընկերները. ՀՀԿ-ը՝ Սահմանադրությունից

«Բնականաբար, ինչպիսի տարբերակ էլ առաջարկեինք, նրանք պիտի քննադատեին, բայց ինձ թվում է, որ չեն խորացել մեր ընդդիմադիր գործընկերները և երբ խորանան, նրանք կհասկանան, որ առաջարկված տարբերակն ավելի բաց է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով նոր Սահմանադրության նախնական տարբերակի ու ընդդիմադիրների քննադատությունների մասին: Մասնավորապես քննադատվում է պատգամավորի թիվը՝ առնվազն 101, ինչի […]

Եթե ուղղակի բողոքում եք բողոքելու համար, այդպես ընդդիմություն չեն դառնում

Հիմա Սահմանադրության մասին մի քանի բան ասեմ ու անցնեմ առաջ՝ սպասելով մասնագետների վերջնական գնահատականին ու հանրաքվեին: Երկար տարիներ ընդդիմությունը պայքարում է, որ ընտրությունները համամասնական լինեն և բացառեն մեծամասնական ընտրակարգը: Հայեցակարգերի մեջ այդ կետը հստակ գրված է՝ լինելու են 101 պատգամավորներ համամասնական ցուցակով ընտրված: Ո՞րն է այստեղ բողքը մանրամասնեք, եթե ուղղակի բողոքում եք բողոքելու համար, այդպես […]

Լուծում են ստանում քաղաքացիների բնակարանային խնդիրները

Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Մոլդովական, Շիրակի, Վարդաշեն 6-րդ փողոցի հանրակացարանային մասնաշենքերում բնակվող 11 քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները, իսկ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 1 հանրակացարանային մասնաշենքում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած 3 ընտանիքներին թույլատրել է սահմանված կարգով սեփականաշնորհել զբաղեցրած բնակելի տարածքները: Մեկ ուրիշ որոշմամբ Գյումրի քաղաքի Երկաթուղայինների փողոցի 62 հասցեում գտնվող վարչական շենքը բնակելի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների […]

Մանկապիղծը բռնաբարել է աշակերտուհիներին նրանց մայրերի աչքի առաջ

Մերձմոսկվայի շրջանում ձերբակալել են 39-ամյա տղամարդու, ով մեղադրվում է մանկապղծության մեջ: Ինչպես պարզվել է, Դմիտրին օրեր առաջ իր 40-ամյա ընկերուհի Տատյանայի եւ նրա 13-ամյա դստեր հետ գնացել է քաղաքից դուրս` հանգստի: Նրանց է միացել նաեւ կնոջ 42-ամյա ընկերուհին` իր 13-ամյա դստեր հետ: Այնտեղ տղամարդը քնաբեր է լցրել հյութի մեջ, եւ երբ կանայք քնել են, հերթով […]

Գյուղ. մթերքների արտահանման աճի պատճառները և հետևանքները

Ըստ գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալների ընթացիկ տարում (մինչև հուլիսի 14-ը) ՀՀ-ից արտահանվել է 43.400 տ թարմ պտուղ-բանջարեղեն, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճ գրանցելով 161.6%-ով կամ 16.500 տ-ով: Պտուղ-բանջարեղենի արտահանման կառուցվածքում հատկանշական է ծիրանի և կեռասի գծով արձանագրված աճը, որոնց ծավալները ընթացիկ տարում համապատասխանաբար մոտ 10 և 5 անգամ գերազանցում են նախորդ ամբողջ տարվա ցուցանիշները:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ