28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Հայրիկյանը Ազատության հրապարակում հավաք կանցկացնի՝ սահմանադրության խնդրով

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի հուլիսի 18-ի  որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Պարույր Հայրիկյանի իրազեկումը՝ 2015 թվականի հուլիսի 24-ին ժամը 19:00-ից մինչեւ ժամը 21:00-ն Երեւան քաղաքի Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ: Քննարկվելու է սահմանադրության նոր նախագիծը։

Սոնա Շահգելդյանը ամուսնացել է

Երգչուհի Սոնա Շահգելդյանն ամուսնացել է, բայց առանց հարսանիքի. այս մասին երգչուհին ասել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում` նշելով, որ պարզապես չեն ցանկացել հարսանիք անել: «Միայն կարող եմ ասել, որ շատ երջանիկ եմ եւ ուրախ»,-նշեց նա: Սոնան ասաց, որ ամուսնացել է իր ծննդյան օրը` փետրվարի 14-ին: Մեր հարցին, թե ինչու է թաքցրել այդ փաստը, երգչուհին պատասխանեց. «Չեմ թաքցրել, ուղղակի […]

Ոստիկաններին տեսնելով՝ թմրանյութը տվել է անչափահաս զարմիկին, բայց արդեն ուշ էր

Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները հուլիսի 20-ին, ժամը 18.35-ին, բաժանմունք են բերման ենթարկել 21-ամյա Նարեկ Ա.-ին եւ ներկայացրել 15-ամյա Ս. Մ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ս. Մ.-ի անձնական զննության ժամանակ ձեռքի ափի մեջից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ եղել է դեղնականաչավուն կանեփանման զանգված` 2.19 գ կշռով: Ս. Մ.-ն բացատրություն է տվել, որ […]

Մեկնարկել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի հանդբոլի մրցաշարը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում շարունակվում է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը` 7 մարզաձևերով:  Մինչ համաքաղաքային փուլը, մայրաքաղաքի 12 վարչական շրջանների թիմերը տեղերում պարզել են լավագույններին, որոնք էլ արդեն ուժերը չափում են համաքաղաքային փուլում: Հուլիսի 20-ին մեկնարկած հանդբոլի «Սրընթաց գնդակ» մրցաշարը փառատոնի շրջանակում անցկացվող 4-րդ մարզաձևն է, որի […]

«Աղբյուր» ճամբարում հանգստացող երեխաներին են այցելել իրենց ծնողները

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես վարչական շրջանների ղեկավարները, այնպես էլ քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ հուլիսի 18-ին Ծաղկաձորի «Աղբյուր» մանկական […]

Բա դուք նամուս ունե՞ք.Ահազանգ

«Աշտարակի մի հուսահատ  քաղաքացի ֆեյսբուքով  ինձ է ուղարկել քաղաքի Կոմիտասի անվան այգու լուսանկարներ, որտեղից  ակնհայտորեն երևում է մարզպետարանի ու Աշտարակի քաղաքային իշխանության  անորակ դեմքը»,-այպիսի բովանդակությամբ հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: «Քաղաքի միակ այգու  խանձված, կանաչազուրկ տեսքը  վկայում է այն մասին, որ  այնտեղ տեր ու տիրական, մտահոգ  ղեկավար  չկա, նշանակում […]

Ընտրական օրենսգիրքը պետք է նախապես հրապարակվեր եւ քննարկվեր. Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, մարդու իրավունքների նախկին պաշտպան  Լարիսա Ալավերդյանի համար կարեւորագույն նշանակություն ունի Ընտրական օրենսգիրքը, որը դեռեւս չի հրապարակվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Ընտրական օրենսգիրքը գոնե պետք է նախապես քննարկման դրվեր: «Ասում են՝ համամասնական ընտրակարգ, բայց սա շատ քիչ է հասկանալու համար, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում այս […]

Հայկ Կյուրեղյանին էլի չթողեցին մասնակցել սեփական դատական նիստին

  Դատավորն ընդառաջեց միայն մեկ անգամ․ Կյուրեղյանը կրկին չի մասնակցել իր գործով նիստին Դատավոր Արմեն Բեկթաշյանն արգելել է ծրագրավորող Հայկ Կյուրեղյանի գործով այսօրվա դատական նիստին մասնակցել մեղադրյալի եղբորը՝ Արեգ Կյուրեղյանին, «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի նախագահ Գագիկ Սարուխանյանին և Կյուրեղյանի մի քանի այլ համախոհներին, ովքեր նախորդ դատական նիստին հեռացվելէին  դահլիճից: Դատավորի որոշման մասին Կյուրեղյանի աջակիցներին հայտնել […]

Ողբերգական դեպք Աշտարակ քաղաքում. 3 երեխաների հայրն ինքնասպան է եղել

Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը ահազանգել է, որ կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են կախված տղամարդու դի:Այս մասին հայտնում է Shamshyan.com լրատվական կայքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել […]

Թող դուխ անեն ու պատերազմ սկսեն.ազատամարտիկները բարձրանում են դիրքերը պահելու

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը գտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր  Հասանովի արտահայտությունը այն մասին, թե եթե հայերը նորից խոցեն իրենց բնակավայրերը, ապա, իրենք կանցնեն ուժեղ հարձակման՝ ընդամենը հիմարություն է: «Իրենց մոտ երեխաների ձեռքին պայթուցիկներ էին պայթել ու վնասվել էին ու իրենք հայտարարեցին, թե դա հայերի ձեռքի գործն է ու հաջորդիվ իրենք կխոցեն հայկական զինուժին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ