13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Վթար Խանջյան փողոցում. կա տուժած

Հոկտեմբերի 31-ին, ժամը 06.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում` Մանկավարժական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես C-180» մակնիշի 34 PQ 102 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվելով թունելի պատին` կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին՝ 1982 թ. ծնված Գ. Շ.-ին, ով հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ