Սկսել են քիչ փող ուղարկել. Հայկական ժամանակ
Այս տարվա սեպտեմբերին արտերկրից Հայաստան ուղարկված մասնավոր ոչ առևտրային փոխանցումների ծավալը (զատ ներհոսքը) կազմել է ընդամենը 78.7 միլիոն դոլար, ինչը անցած տարվա սեպտեմբերի ցուցանիշից պակաս է մոտ 1.8 անգամ։ Սա մասնավոր տրանսֆերտների՝ վերջին առնվազն 8-9 տարիների ամենափոքր ծավալն է, որ արձանագրվում է սեպտեմբերին։ Նույնիսկ ճգնաժամային համարվող 2008–2009թթ. մասնավոր տրանսֆերտների նման ցածր մակարդակ սեպտեմբերին չի գրանցվել […]





































