28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Եթե մտածում եք՝ 21 րդ դարում Աստծո պատվիրանները պահելը դժվար է

Եթե մտածում եք, թե 21-րդ դարում Աստծո պատվիրանները պահելը դժվար է, ապա փորձեք սկզբի համար գոնե միայն ձեր միտքը մաքուր պահել: Նույնիսկ երբ ձեր մտածողության մեջ վատ մտքեր ներթափանցեն, ձեր սրտում մի համաձայնվեք դրանց հետ:

Ասեք. «Տեր Հիսուս Քրիստոս, իմ սիրտը համաձայն չի այս մտքի հետ: Օգնիր ինձ հեռացնել»: Տեսեք ինչպես շուտ կհեռանա վատ միտքը (լինի դա մեղավոր բան, կամ մեկի մասին դատել, կամ նախանձել կամ փառասիություն): – Մի հետաքրքիր գիրք եմ կարդում՝ Պայիսիոս Աթոսացու «Հոգևոր Խրատները:» Առաջին հատորում նա այս մոտեցումն է խրատում:

Եվ իսկապես, եթե մենք մեր մտքերը գոնե մաքուր պահենք, ապա շուտով կտեսնենք, թե մաքուր մտքերն ինչպես են թելադրում մաքուր ու առաքինի գործեր: Ախր չէ որ Հիսուսն ասաց ապաշխարեցեք (ապաշխարել = հունարեն Metanoia = մտքի փոփոխություն), որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է:

Մարկոս 1:15

 

Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան հանրագրից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ