«Մանվելն է, թող խոսի». Առավոտ
Կոռնիձոր ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը գեներալ Մանվելի անդրադարձը ազատամարտիկների ծեծին համարում է մասնավոր կարծիք, որը Մանվել Գրիգորյանն իր շրջապատի համար արեց:
«Ազատամարտիկներին կհասցնեն այն աստիճանի, որ ազատամարտիկները սաղի գլուխը կդնեն գետնին, կջարդեն նաև հակառակ արտահայտություններ անողների գլուխները: Գալիս է նժդեհյան ժամանակաշրջանը, լիարժեք հայի ավյուն ունեցող մարդկանց վրա պետականորեն քշում են ամեն եղանակներով, մարդիկ, որոնք ստրկամիտ չեն ու ազատության ջատագովներ են, հալածվում են: Մանվելն է, թող խոսի, իր շրջապատի համար է կարծիք ասում: Երկրում ստեղծված «բեսպրեդելը» ստիպում է այդ լեզվով խոսել ու այդ ոճի քայլել երկրում: Իրենք բարձրում են, իրենց ավելի է տեսանելի՝ ինչպիսի քաղաքականություն է կերտվում երկրի ներսում: Օրենքի բեսպրեդելը կա, չպաշտպանված շերտերից մեկն էլ ազատամարտիկն է, որը և պետք է ծեծվի, և չազամարտիկները դառնան ազատամարտիկների արածների վայելողը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում