22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Իմ կամ քո վրա մնալ չկա»

Նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքի նախագիծը դրական եզրակացություն էր ստացել կառավարության կողմից, կառավարությունը որևէ առարկություն չի ներկայացրել: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց օրենքի համահեղինակ, ՀՀ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:

«Աժ կանոնակարգ օրենքի 55 հոդվածի համաձայն` եթե օրենքի հեղինակները պատգամավորներն են, իսկ ինչպես գիտեք օրենքը հեղինակել եմ ես, ՀՀԿ-ականներ Գագիկ Մելիքյանըև Արտակ Դավթյանը: Կառավարության ներկայացուցիչը կարող է օրինագծի քվեարկության ժամանակ հանդես գալ ելույթով: Այսինքն` եթե ասելիք ունեն, կառավարության ներկայացուցիչը կարող է գալ և ներկայացնել ասելիքը, սակայն պահանջը իմպերատիվ բնույթ չի կրում»,- պարզաբանեց Սահակյանը: Հիշեցնենք, նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչը բացակայում էր:

Հարցրինք, թե պատգամավորը մտավախություն չունի, որ կառավարության ներկայացուցչի` նախագծի քննարկմանը չմասնակցելը, կրկնաքվեարկությունների համար սողանցք թողնող նախագծի ողջ պատասխանատվությունը արդյունքում կմնա հիմնական զեկուցողի, այսինքն`իր վրա: Ի պատասխան Սահակյանն ասաց.

«Մենք թիմ ենք, թիմով ենք աշխատում, իմ կամ քո վրա մնալ չկա: Եթե ունենք աշխատանք, ապա որևէ խնդիր չկա: Ես ոչ պատասխատավությունից եմ խուսափել, ոչ էլ մեկ այլ բանից: Նման մեղադրանքները մամուլի մտքի փայլատակումներն են, որպեսզի լրահոսն ավելի հետաքրքիր դարձնեն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ