28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կրկին գործարք կնքեցիք սատանայի հետ…

Օգտատեր Աննա Եղիազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հոկտեմբերի 31-ին, Երևանում, բազմաթիվ «ժամանակակից» երիտասարդներ կրկին կնշեն սատանայապաշտական այս տոնը՝ Հելովինը:
Շնորհավորում եմ, դուք կրկին գործարք կնքեցիք սատանայի հետ…

Ինքնանպատակ մի բան է՛ նշել մի տոն ու չիմանալ հանուն ինչի՞ կամ, ավելի ճիշտ, հանուն ո՞ւմ…

Այսպես.

Բրիտանական կղզու, Իռլանդիայի և ներկայիս Ֆրանսիայի մի մասի նախկին բնակիչները` կելտերը, շատ էին սիրում իրենց ամենագլխավոր` տարեմուտի տոնը` Սամայնը: Տոնի օրը, որ համընկնում էր հոկտեմբերի ավարտին և նոյեմբերի սկզբին (հիմնականում` հոկտ. 31-նոյ. 1), կելտերը մեծ խնջույքներ ու խրախճանքներ էին կազմակերպում, որ ուղեկցվում էին գինարբուքներով և անբարո տեսարաններով: Սամայնի գիշերը մարում էին բոլոր լույսերը որպեսզի մարդիկ իրենց տների կրակը նորովի վառեին դրուիդների` կելտ քրմերի խարույկից (սրա հետ է կապվում դդումից պատրաստված լապտերների կիրառությունը Hallowen-ի տոնակարգում): Խորհրդավոր համարվող այս գիշերը, սակայն, համարվում էր նաև ամենասարսափազդուն, քանզի հեթանոս կելտերը հավատում էին, թե այդ գիշեր գրեթե վերանում է մարդկանց և նրանց հանդեպ բացասաբար տրամադրված «սիդ» կոչվող վհուկների միջև առկա վարագույրը, ինչի արդյունքում իբր սիդերը ներխուժում էին կելտական քաղաքներ, իսկ մարդիկ անակնկալ կորչում էին` հայտնվելով սիդերի աշխարհում: Տոնի օրը հայտնի էր նաև կռապաշտական գուշակությունների և զանազան մոգությունների առատությամբ:

835թ. Հռոմի Գրիգոր 4-րդ Պապի օրհնությամբ Արևմտյան եկեղեցին հաստատեց «Բոլոր սրբերի տոնի» հիշատակումը կատարել Նոյեմբերի 1-ին, ինչի համար հոկտ. 31-ի լույս նոյ. 1-ի գիշերը սկսեց կոչվել “All Hallows Eve” (թարգմ.` բոլոր սրբերի նախօրե): Հետագայում արտահայտությունը բառափոխվեց Hallowen-ի:
Հեթանոսական և քրիստոնեական տոների ամսաթվերի այս համընկնումը ակամայից պատճառ հանդիսացավ որպեսզի «Բոլոր սրբերի տոնը» բուն և փոխաբերական իմաստներով զգեստավորվի կելտական Սամայնի տարրերով և հասնի մինչև նոր ժամանակներ:

Այն որպես իրենց գլխավոր տոներից մեկը հռչակեցին չարի հետ գործարքի մեջ մտած մարդիկ. կախարդները, վհուկները, գուշակներն ու նեոհեթանոսները նոյեմբերի 1-ը համարում են տարվա մեջ իրենց 4 կարևոր տոներից մեկը, իսկ սատանիստները այդ գիշեր կատարում են «սև ծիսակարգ»` մարդկային զոհաբերումներ ու երկրպագություն սատանային:

Սա որպես համառոտ պատմական ակնարկ:
Հիմա մտածելու տեղիք տվող մի շարք հարցեր.

Արդյո՞ք պետք է սիրահոժար տոնել կռապաշտ-հեթանոսական տոնը:

Արդյո՞ք հաճելի է ներքաշվել սատանիստական պաշտամունքների մեջ և դառնալ չարի ստրուկը:

Ինչո՞ւ ընտրել չարը բարու փոխարեն, կամ անեծքը օրհնության փոխարեն: Ինչո՞ւ ընտրել մահը, երբ մեզ ժառանգություն է տրված Կյանքը:

Տոնելուց առաջ մտածեք ու կողմնորոշվեք, ի վերջո «…չեք կարող Տիրոջ բաժակից խմել և դևերի բաժակից: Չեք կարող Տիրոջ սեղանից վայելել և դևերի սեղանից: Կամ թե Տիրոջը նախանձի գրգռե՞նք. մի՞թե Նրանից ավելի զորավոր ենք» (Ա Կորնթ.10.21,22)»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ