13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի վերջո, ո՞վ է «Ժառանգություն» խմբակցության «շեֆը»

Երբ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ խմբակցությունից, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը Facebook-ում գրեց.

«Մամուլից ենք տեղեկացել պարոն Հակոբյանի որոշման և դրա ձևակերման մասին։ Ցավում ենք, բայց նաև հարգանքով ենք վերաբերվում։ Առայժմ այլ բան չունենք ասելու ․․․ Շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ․․․ «Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը»:  Դրան հաջորդող նիստերի ժամանակ Զարուհի Փոստանջյանը այս կամ այն նախագծի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշում էր, որ խոսում է խմբակցության անունից:

Հետաքրքրական է, սակայն, որ քառօրյաների ավարտին հաջորդող խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անունից արդեն երկրորդ անգամ է` ոչ ոք հանդես չի գալիս: Հիշեցնենք, որ նախկինում Հակոբյանը պարտաճանաչ մասնակցում էր ճեպազրույցներին, իսկ խմբակցությունից դուրս գալուց հետո Փոստանջյանը փաստացի նրան դեռ չի փոխարինել: Henaran.am-ի հետ զրույցում խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը պարզաբանեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն իրականում այս պահի դրությամբ խմբակցությունը ղեկավարի պարտականությունները ընկած են խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի վրա, այլ կերպ ասած` հիմա խմբակցության «շեֆը» Թևան Պողոսյանն է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ