Ուրիխանյանը «այլընտրանքային» կառույց է ստեղծո՞ւմ. Ժողովուրդ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԿԸՀ-ն նախօրեին հրավիրած նիստում մերժել է «Քաղաքացիական շտաբ» անվանումով հասարակական կազմակերպության գրանցումը, որպես դիտորդական առաքելություն դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ընթացքում: ԿԸՀ-ն իր որոշումը հիմնավորել է այն փաստով, որ նշված կազմակերպության կանոնադրությունում ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության մասին դրույթներ չկան, ինչը օրենսդրության պահանջ է:
Թերթը երեկ զրուցեց «Քաղաքացիական շտաբ»-ի վարչության անդամ Նորայր Ալոյանի հետ, որը, սակայն, հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով, որ ցանկացած հարցի պատասխանը ստանալու համար անհրաժեշտ է դիմել «Ալյանս» կուսակցության մամլո խոսնակ Վարդան Քոչարյանին: Այսինքն՝ նշված ՀԿ-ն ԲՀԿ խմբակցության անդամ, Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» կուսակցության «կից» կառույց է: Ուստի հարց է ծագում՝ եթե ցանկանում են սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնել, ապա ինչու գործընթացը հենց կուսակցությամբ չեն ցանկացել իրականացնել և նման զարտուղի ճանապարհներ են փնտրում:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում