23 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Արամ Ա-ն կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին և ժողովրդին

Ինչպես հաղորդում է  «Արմենպրեսը», վկայակոչելով Անթիլիասի մամուլի ծառայությունը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը այսօր մտահոգություն է հայտնել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։ Վեհափառ Հայրապետը մասնավորաբար ասել է․ «Այս իրավիճակում լուռ մնալը ճիշտ չենք համարում: Մտահոգ ենք: Մտահոգ ենք, որովհետև մեր հայրենիքի հզորացումը, մեր միասնականության ամրապնդումը, մեր ազգային պահանջատիրությանը նոր խայծ, նոր թափ տալու համազգային պահանջը մեր […]

Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը

Այսօր Բաղրամյան փողոցում հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը: Վերջիններս առաջին պլան են մղել ոչ թե հարցի սոցիալական կամ տնտեսական բաղադրիչը, այլ անհասկանալի ու անհեռատես քաղաքական նկրտումներ: Այսպիսի եզրակացության կարելի է գալ հենց միայն այն պատճառով, որ մեկ օր […]

«Ոչ թալանին» նախաձեռնությունը վաղը համազգային հավաքի է հրավիրում.Օսիպյանին խնդրեցին

Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման պայքարող ցուցարարները վաղը երեկոյան, ժամը 18-ին մեծ հավաք են հրավիրել Բաղրամյան պողոտայում: Նրանք մոբիլիզացիայի են հրավիրում ողջ ժողովրդին: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հայտնեց, որ վաղը ժամը 18-ին ցուցարարները մեծ հավաք են անելու. «Կխնդրեմ ոստիկաններին գիշերը որեւէ քայլի չդիմել, պահպանել հանգստություն եւ որեւէ խոչընդոտի չդիմել։ […]

Սերժ Սարգսյանի հայտարարությունը այս քաղաքացիական շարժման հաղթանակն է.Թևան Պողոսյան

«Սերժ Սարգսյանի հայտարարությունը այս քաղաքացիական շարժման հաղթանակն է եւ դուռ ու պատուհան է  հաջորդ քայլերն անելու համար»,-քիչ առաջ Բաղրամյան պողոտայում  լրագրողներևին փոխանցեց «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։ «Երկու բան ունենք մեր գիտակցության մեջ։ Առաջինը՝ ասում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կվճարվի բյուջեից։ Բյուջեն ունի երկու եկամուտ՝ մեր վճարած հարկերը, եւ գումարներ, որոնք վերադարձվում են իրենց կողմից […]

Ինձ կսպանի՝ վախենում եմ. 25 տարի ստորացվել է ամուսնու կողմից/վիդեո/

Ընտանեկան բռնության դեպքերը ցավոք չեն նվազում մեր հասարակության մեջ: Ընտանեկան բռնությունը խեղում, ու հեգեբանորեն ոչնչացնում է այդ ընտանիքում մեծացող երեխային, ցավ պատճառելով ոչ մեկ անձի՝ այն իր վնասակար ազդեցությունն է թողնում նաև շրջապատի վրա: ՛՛Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության՛՛ կոալիցիա կազմակերպության անդամ Պերճուհի Կաժոյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ մի ցավոտ պատմության.՛՛25 տարի կինը ենթարկվել էր բռնության: […]

Այս նկարներից յուրաքանչյուրը ԱՄՆ ոստիկանության համար օրինական հիմք կլիներ, ցույցը ցրելու, երեխայի ծնողին ձերբակալելու

Այս նկարներից յուրաքանչյուրը ԱՄՆ ոստիկանության համար օրինական հիմք կլիներ, ցույցը ցրելու, երեխայի ծնողին ձերբակալելու, ծնողական իրավունքներից զրկելու պահանջով դատարան մտնելու։ Հիմնավորումը այն է, որ ծնողի անպատասխանատվությունը վտանգի տակ է դնում երեխայի կյանքը և առողջությունը։ Ծնողը չի գիտակցում, կամ ադեկվատ չի գնահատում զանգվածային բողոքի ցույցի, որտեղ ներկա է ավելի քան հազար մարդ մանկահասակ երեխային սպառնացող վտանգները։ […]

Պատրաստ են շարունակել մինչև հաղթական ավարտ /վիդեո/

«Ոչ թալանի» նախաձեռնող խմբի անդամ  Արամ Մանուկյանը կողմ է իր բնույթով խաղաղ նստացույցին և պատրաստ է շարունակել այն մինչև կասեցման մասին որոշում լինելը: Henaran.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը վստահություն հայտնեց որ հաղթանակ կլինի.«Այլապես հերթական անգամ կթքեն ժողովրդի ազատ ապրելու իրավունքի վրա»: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 27-ին, հանդես եկել հայտարարությամբ որտեղ նշել է, որ […]

«Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը քիչ առաջ հայտարարեց նախաձեռնության որոշման մասին: Նրանք որոշել են շարունակել նստացույցը և չհեռանալ Բաղրամյան պողոտայից: Նշենք, որ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 27-ին, հանդես եկել հայտարարությամբ որտեղ նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման հետ կապված նշանակվելու է միջազգային աուդիտ, իսկ մինչ այդ աուդիտի ավարտը սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Եթե […]

Քեֆ Բաղրամյան պողոտայում /վիդեո/

Բաղրամյան պողոտայում երգում և խաղեր են անցկացնում: Այսօր ժողովուրդը տոնում էր իր պայքարի 5-րդ օրը: Հիշեցնենք , որ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 27-ին, հանդես եկել հայտարարությամբ որտեղ նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման հետ կապված նշանակվելու է միջազգային աուդիտ, իսկ մինչ այդ աուդիտի ավարտը սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Եթե աուդիտի արդյունքում պարզվի, որ սակագնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ