Նա նման է ինձ.12 ամյա Արայիկի կատարումը «System of a Down» -ի համար /վիդեո/
Ապրիլի 23-ին, Երևանում աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի հայտնի համերգից առաջ մի գեղեցիկ միջադեպ գրանցվեց 12 ամյա Արայիկ Գրիգորյանի կյանքում: Տղան հնարավորություն ունեցավ նվագել և երգել խմբի անդամների համար: Աշխարհահռչակ երաժիշտներին շատ դուր եկավ փոքրիկ Արայիկի կատարումը: «Նա նման է ինձ: Ես այդ տարիքում ճիշտ այդպիսին էի»,-բացականչեց Դարոն Մալաքյանը: Մանրամասները՝ տեսանյութում: