23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչու չպետք է թանաքոտել մատը. պարզաբանում է Դավիթ Հարությունյանը

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ դեմ է մատների թանաքոտման ընդդիմության առաջարկին: Ըստ նրա` կա մատների թանաքոտման երկու եղանակ որոնցից առաջիննը տեսանելի թանաքն է, երկորդը` անտեսանելի, անգույն թանաքը, որը տեսանելի է միայն ուլտրամանուշակագույն ճառագայթով լուսավորելիս: Առաջին դեպքում, ըստ Հարությունյանի, կան մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս ջնջելու այդ թանաքը:
«Երկրորդ դեպքում ուլտրամանուշակագույն լամպը չի տարբերվում այլ սովորական լամպերից: բացի այդ ուլտրամանուշակագույն լույս ճառագայթի լամպի հզորությունը շատ թույլ է, իսկ շատ խարդախության տարածված եղանակն այն է, որ տպավորություն էր ստեղծում, որ մարդը սկանավորում է մատը, սակայն իրականում չի սեղմում լամպը»,- մանրամասնեց Հարությունյանը:

Ըստ նրա` առկա բոլոր մեխանիզմներըլրիվ բավարար են, որպեսզի ընտրություններն անցկացվեն պատշաճ մակարդակով: Հարությունյանի խոսքով` ընտրական օրենսգրքով նախատեսվել է մի քանի կարևորագույն երաշխիք, որի համար մեկը՝ ընտրացուցակների հրապարակումն է և համացանցում տեղադրումն այնպիսի ֆորմատով, որպեսզի հնարավոր լինի իրականացնել համեմատություն և տեսնել, թե արդյոք կան կրկնողություններ, թե ոչ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ