10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Ներողամտություն չի լինելու

Պարեկային ծառայության անցնող վերակարգերի ստուգատես: Տոնական օրերին ոստիկանությանստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն: Դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների վերակարգերն ավանդույթի համաձայն շարվել էին ստուգատեսի: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական օրերին մայրաքաղաքում պարեկային ծառայություն իրականացնող վերակարգերի ստուգատեսն ընդունեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Ստուգատեսին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության, Հասարակական կարգի ապահովման վարչության և այլս տորաբաժանումների պարեկային խմբերի տոնական ծառայության առանձնահատկություններին: Վերակարգերը գործելու են շուրջօրյա՝ ապահովելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը մայրաքաղաքի բոլոր շրջաններում, հասարակական և ժամանցի վայրերում, փողոցներում ու հրապարակներում: Ծառայության ընթացքում ներողամտություն չի դրսևորվի հատկապես հարբած վարորդների նկատմամբ.կարգազանցները կենթարկվեն պատասխանատվության, ոստիկանական վերակարգը ուղևորներին կուղեկցիտուն, իսկ մեքենաները կտարվեն ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Տոնական ծառայության նպատակը երևանցիների ու քաղաքի հյուրերի անվտանգության ապահովումն է: Ոստիկանությունն ակնկալում է նաև համաքաղաքացիների օգնությունն ու օժանդակությունը: Միասնաբար անենք ամեն ինչ՝ անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար և անկորուստ ու ապահով մտնենք նոր տարի:

Մեծ Բրիտանիայում Սուրբ ծննդյան աստղը զարդարել են հարյուրավոր ադամանդներով

Բրիտանիայում պատրաստել են Սբ.Ծննդյան աստղ, որը զարդարված է գրեթե 300 ադամանդներով: Աստղի գինը 615 հազար ֆունտ ստեռլինգ է՝ 922 հազար դոլար։ Ամանորյա զարդի վաճառքից գոյացած միջոցների մի մասը պլանավորվում է ծախսել բարեգործական նպատակներով: Աստղն ստացել Է The World’s Most Glamorous Christmas Tree Star (Սբ. Ծննդյան ամենագլամուրային աստղ) անվանումը: Այն ստեղծելիս օգտագործվել է ոսկեզօծված արծաթ եւ […]

Տարին աղոթքով սկսենք, որ այդպես էլ շարունակվի. Տեր Նշան

Շատ ուրախալի է, երբ վերջին տարիներին շատ ավելի ակտիվ հետաքրքրություն կա հոգևոր ընկալման հարցում՝  թե՛ տարեմուտի գիշերի, թե՛ Սուրբ Ծննդյան մասով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանախոսության ամենասկզբում ասաց Նոր Նորքի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը: Տեր Նշանն իր խոսքի սկզբում անդրադարձավ Սուրբ Ծննդյան և Նոր Տարվա առաջացմանը՝ նկատելով, որ ի […]

Քննվում են ընտրական խախտումների փաստերով 25 քրգործեր

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդմամբ հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 2/36 ընտրական տեղամասում վերահաշվարկ կատարելու ժամանակ կեղծվել են քվեարկության արդյունքները: Մասնավորապես` ի հայտ են եկել 5, 8 ամ 9 թվով անձնագրի համարներ, ընտրողների անվան դիմաց տողերը լրացված են եղել թերի կամ սխալ, ինչպես […]

Նախագահն այսօր Եռաբլուրում էր

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ինչպես են Ամանորը դիմավորում Գերմանիայում

Գերմանիան Ամանորը դիմավորելու իր յուրահատուկ ավանդույթը ունի։ Ընդհանրապես, Գերմանիան ամանորյա ավանդույթներով թերևս ամենահարուստ երկիրն է: Հենց այստեղ են սկսել լուսավորել Սուրբծննդյան տոնածառները եկեղեցիներում՝ դրանով իսկ օրինականացնելով հեթանոսական համարվող սովորույթը: Գերմանիայում Ամանորը համընկնում է Սուրբ Սիլվեստրի օրվա հետ, այդ իսկ պատճառով այն այդպես էլ կոչում են՝ Սիլվեստր: Ամանորը գերմանացիները նախընտրում են նշել ընկերների և հարազատների շրջապատում: […]

Տարին ավարտվեց… բաժակը կիսով չափ լի՞ է, թ՞ե դատարկ

Տարին մոտեցավ ավարտին, և այժմ հնարավորություն ունենք գնահատելու այն իր տնտեսական նշանակություն ունեցող իրադարձություններով, իրականացված աշխատանքներով, ակնկալվող և իրական արդյունքներով:   Այն որ տարին անբարենպաստ էր միջազգային ու տարածաշրջանային զարգացումներով, արդեն իսկ բազմիցս խոսվել է և լինելով միջազգային համայնքի մաս, չէինք կարող այս կամ այլ կերպ անմասն մնալ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներից: Իշխանությունները դրանով են […]

50-ից ավելի Ձմեռ պապ ու Ձյունանուշիկ է մասնակցել Մանհեթենի կենտրոնում անցկացված շքերթին

Օրեր առաջ ավելի քան 50 Ձմեռ պապ ու Ձյունանուշիկ է մասնակցել Մանհեթենի կենտրոնում անցկացված ամանորյա շքերթին: Երթն ուղեկցվել Է ռուսական երգերով հարմոնի հնչյունների ներքո, անցորդներին հուշանվերներ բաժանելով, Ռուսաստանից բերված կոնֆետներ հյուրասիրելով, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի պատկերներով օրացույցներ եւ մատրյոշկաներ բաժանելով: Շքերթն սկսվել է Մանհեթենի արեւելյան մասում գտնվող Սուրբ-Նիկոլաեւյան տաճարից: Այնուհետեւ Ձմեռ պապերը Ձյունանուշիկների հետ զբոսնել են […]

Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում. մանրամասներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Հրազդանում, Չարենցավանում, Սևանում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Մեղրիում տեղում է ձյուն: Ինչպես տեղեկացնրում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշի նարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ