29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Կինը երեխաների աչքի առաջ սպանել է ամուսնուն՝ հեռուստացույցի ալիքը փոխելու համար

Կուզբասում քրեական գործ է հարուցվել 35-ամյա կնոջ նկատմամբ, ով մեղադրվում է երեխաների աչքի առաջ ամուսնուն սպանելու մեջ։ Ինչպես պարզվել է, ամուսինները հյուրեր են ունեցել, որոնց հետ ալկոհոլ օգտագործելիս եւ հեռուստացույցով երաժշտական հաղորդաշար դիտելիս են եղել։ Երեխաները խնդրել են մուլտֆիլմ միացնել, եւ 35-ամյա կինը փոխել է ալիքը, ինչի համար ամուսինը սկսել է վիճել հետը։ Հարբած կինը […]

ԻՊ ահաբեկիչները սիրիացի 200 երեխայի են գլխատել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրեշավոր մահապատիժ է իրականացրել, ահաբեկիչները 200 սիրիացի երեխաների են գնդակահարել, հայտնում է НТВ.Ru-ն։ Համացանցում հայտնվել են մահապատժի կադրերը, որոնցում երեւում է, որ երեխաներին բերանքսիվայր պառկացրել ու գնդակահարել են։

Թմրանյութը` գրպանում

Նոյեմբերի 9-ին, ժամը 06.20-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Ավանի Աճառյան փողոցի 1-ին նրբանցքից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արման Ա.-ին և 1996 թ. ծնված Անուշավան Մ.-ին: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Արման Ա.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված 1,63 գ դեղնականաչավուն զանգված: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: […]

Առաջացել է խցանում

Նոյեմբերի 10-ին, ժամը 10.17-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան-Սարալանջ հատվածում մերկասառույցի հետևանքով առաջացել է խցանում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ում մերկասառույցի հետևանքով բախվել են վեց ավտոմեքենաներ` «Միցուբիշի» բեռնատար 204 US 21, «Շկոդա Օկտավիա» 34 VA 766, […]

«… ուզում ես ականջին օղակ անցկացրու»

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ Ազգային ժողովում ելույթով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, նշելով, թե խնդիրը քաղաքական կամքն է, և եթե լինի քաղաքական կամք, հնարավոր է պատշաճ կազմակերպել ցանկացած ընտրություն: Նաիրա Զոհրաբյանը վստահ է` եթե չկա քաղաքական կամք, ուզում ես ականջին օղակ անցկացրու, որ ես արդեն քվեարկել եմ, […]

Շարմազանովը` «հարգելի» Զարուհուն

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո խնդրեց ելույթ ունենալ բացառապես նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքի նախագծի շուրջ: Շարմազանովը հիշեցրեց` օրինագծով թույատրվելու է հանրավքեին ընտրության իրավունքն իրացնել այն 182 հազար ՀՀ քաղաքացիներին, ովքեր անձնագրերի փոխարեն ունեն նույնականացման քարտեր: Շարմազանովը հակադարձեց Փոստանջյանին` մարդիկ խոսում են պետական կառավարումից, պետական շահերից, սակայն չեն կարողանում նույնիսկ խմբակցություն ղեկավարել. «Այ […]

Խրախուսում են զինվորներին

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում մայրաքաղաքից զորակոչված ևս 47 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին, ինչպես նաև խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով: Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով իրականացվող ծրագրում այս անգամ ընդգրկվել են ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի […]

Այս Սահամանադրությունը հերթական անգամ փակեց այդ հնարավորությունը

«Ոչ ոք չի վիճի այն բանի դեմ, որ դատական իշխանությունը իշխանական երեք ճյուղերից մեկն է: Իշխանությունները պետք է ձևավորվեն՝ մարդկանց, երկրի , քաղաքացիների կողմից: Ընտրությունները կարող են լինել ուղղակի կամ անուղղակի: Բայց, եթե մենք մեզ համարում ենք ժողովրդավարական պետություն, ապա մեր իշխանությունը պետք է ընտրվի ժողովրդի կողմից»: Փաստաբան Հայկ Ալումյանը հղում անելով Սահմանադրական բարեփոխումների 7-րդ […]

«Լալահառաչ, հուզիչ ելույթներ»

«Հասկանալի, պարզ օրինագիծ է, որով լուծվելու է 180 հազարից ավելի մարդկանց ընտրական սուրբ իրավունքը վերականգնելու խնդիրը, բայց այն վերածվեց թեմայի հետ կապ չունեցող քննարկումների: Լալահառաչ, հուզիչ ելույթներ, աչքերներս արցունքոտվեցին: Էլ արտագաղթի ճամփա, էլ խեղճուկրակ հայ ժողովուրդ, էլ երեխեքի ձեռքը բռնած … »: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը այսկերպ արձագանքեց Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Վենեսուելայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբան (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և նշել, որ Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի հետ հարաբերությունների ակտիվացումը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Վիսենտե Պարեդես Տոռեալբան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ