15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Եվրադատարանը մերժել է պարետային ժամի դեմ բողոքող Թուրքիայի քաղաքացիների դիմումները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի, Ջիզրե շրջաններում և Դիարբեքիրի Սուր շրջանում հայտարարված պարետային ժամը չեղարկելու պահանջով ներկայացված 5 դիմում, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Hurriyet» թերթը տեղեկացնում է, որ դիմումները ներկայացվել էին Սիլոփի, Ջիզրեի և Սուրի 5 բնակչի անունից: Իրենց հայցադիմումի մեջ նրանք պահանջել են դատական որոշմամբ չեղարկել պարետային ժամը, դադարեցնել թուրք ուժայինների գործողությունները կամ միջոցներ ձեռնարկել դրանք միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնելու համար:

ՄԻԵԴ-ը դիմումները մերժել է՝ հիմնավորելով այս փուլում միջամտելու համար բավարար հիմնավորումների և փաստերի բացակայությամբ: Եվրադատարանն այս որոշման համար հաշվի է առել նախկինում նմանատիպ դիմումների առնչությամբ Թուրքիայի արդարադատության նախարարության՝ դատարանին ներկայացրած դիրքորոշումը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ