17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Նոր խաղ հայերի կողմից՝ Dronify

Վեբ և մոբայլ հավելվածների ծրագրավորմամբ զբաղվող Ալտակոդ ընկերությունը ներկայացրեց իր նոր մոբայլ խաղը՝ Dronify-ը: Այս խաղը ստրատեգիական ժանրի ինտերակտիվ խաղ է: Խաղի առաքելությունն է փրկել մոլորակները թշնամիներից «դրոնների» օգնությամբ՝ բռնելով և ոչնչացնելով դրանք: Խաղացողը պետք է մշակի ռազմավարություն և կարգավորի ու դասավորի դրոնները՝ ընտրելով մասնագիտություն, հատուկ հմտություններ և այլ հետաքրքիր գործիքներ, այնպես, որ դառնա ավելի […]

Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Նոյեմբերի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին հայտնում է ՊԲ լրատվական ծառայությունը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են […]

Սուպերմարկետները միլիոնները թաքցնելու նոր տեխնոլոգիա են գտել. Հրապարակ

Երևանում գործող սուպեր- մարկետները, մեզ հասած տեղեկություններով, հե­տաքրքիր տեխնոլոգիա են կիրա­ռում հարկերից խուսափելու հար­ցում: Հարկային մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրը պատմեց, որ սուպերմարկետներում, թեև գնորդներին պարտաճանաչ կերպով տրամադրում են ՀԴՄ կտրոն, բայց դրանք չեն արտացոլվում վճար­ված հարկերում: Մասնավորապես, սուպերմարկետներում իրակա­նացված առևտուրը հարկայինին միլիոնների հասնող ապրանքի հետվերադարձ են ձեւակերպում կամ Էլ ներկայացնում են որպես աշխատողի կողմից […]

Միայն հայհոյանքներ, ցեխ, կեղտ, թույն

Ինչ ուզում եք ասեք, բայց խորհրդային, կոմունիստական իշխանությունները կարողանում էին սերունդների համար կերտել հերոսներ, փոխանցել սերնդե-սերունդ, հերոսացնել, երբեք չքննադատել կամ նսեմացնել, նրանց դարձնել դաստիարակության, ընդօրինակման, նմանվելու իդեալական կերպարներ: Եթե Չապաև էր պետք` գյուղացի, անկիրթ, անգրագետ, որը պետք է հերոսանար և հերոսաբար զոհվեր … Ուրեմն պետք էր ստեղծել այդ կերպարը … Սերգեյ Լազոն պետք է այրվեր […]

Ոչ մի լավ բան վարորդների համար. Իրավունք

Երեկ Ազգային ժողովում քվեարկության դրվեց «ճանապարհային երթեևեկության անվտանգու­թյան ապահովման» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ ավտոմեքենաների տեխզննման անցկացումը առաջարկվում  էր իրականացնել 3 տարին մեկ անգամ: Քվե­արկության արդյունքում հարցը պետք է մտներ մեծ օրակարգ: Նախագծի հեղինակներն են պատ­գամավորներ Հովհաննես Մարգարյանը, Հեղինե Բիշարյանը և Հայկ Բաբուխանյանը: Քվեարկությունից  առաջ  ՕԵԿ պատգամավոր Հ. Մարգարյանը բոլորին հորդորեց կողմ քվեարկել, […]

Շարլ Ազնավուրն արժանացել է Բելգիայի Թագի շքանշանի ասպետի կոչմանը

Հանրահայտ շանսոնյե Շարլ Ազնավուրն արժանացել է Բելգիայի Թագի շքանշանի ասպետի տիտղոսին։ Ինչպես տեղեկացնում է երգչի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, նա այդ կոչմանն արժանացել է նոյեմբերի 16-ին Բելգիայում` Բրյուսելի Egmont Palace-ում: Շառլ Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Բելգիային,ասել է, որ Բելգիան «մշտապես ունեցել է հիասքանչ հանդիսատես»: Արարողության ընթացքում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Փարիզի ահաբեկչության հետևանքով զոհվածների […]

Ինչպես էր Թևոսիկը «թռել»՝ ընկերոջը թողնելով ճաղերի հետևում.Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը նոյեմբերի 12-ին գրել էր, որ քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի՝ Թևոսիկի հետ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով  ոստիկանություն բերման ենթարկված, իսկ ավելի ուշ կալանավորված Կարեն Բագրատունյանը՝ Սամբիստ Կարենը, դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ սա առաջին դեպքը չէ, որ Սամբիստ Կարենը քրեական հեղինակություն Թևոսիկի հետ միասին հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Պարզվում […]

ՀԷՑ-ի նոր օրենքները. Ժողովուրդ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր տնօրինոթյունը սկսել է վերանայել ընկերության աշխատավարձային ֆոնդը։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ արդեն իսկ 30 տոկոսով կրճատվել են ընկերության, այսպես կոչված, «թոփ մենեջմենթի» աշխատավարձերը։ Տվյալ դեպքում խոսքը ՀԷՑ-ի ղեկավար կազմի աշխատավարձերի մասին է։ Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե այս ճանապարհով ՀԷՑ-ը կոնկրետ որքան գումար է խնայել, բայց ակնհայտ է, որ խոսքը տասնյակ միլիոնավոր […]

Իշխանության հույսը. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքների համար Երեւանի պատասխանատուներին արդեն իսկ ասվել է, որ նրանցից պահանջվում է ապահովել միայն 2013 թվականի նախագահական ընտրությունների «արդյունքները»: Հիշեցնենք, Երեւանում Սերժ Սարգսյանի օգտին գրվել էր 208 հազար ձայն, որը ընդհանուրի 46 տոկոսն էր, սակայն մայրաքաղաքի տեղամասերի մեծ մասում իշխանության թեկնածուի «ձայները» կազմել էին քվեների մոտ 20-ից 25 տոկոսը: Այսինքն՝ արդեն իսկ […]

Ջհանգիրյանին էլ կորցրին. Իրատես de facto

«ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը սկսել է խախտել լռության «ուխտը»: Չխոսկան պատգամավորը վերջերս «բլբուլ» է կտրել: Եվ դա, պարզվում է, պատահական չէ: Այս շրջանում եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիրները իշխանությունների հետ «սիրախաղի» մեջ են, «սակարկվում է» նրանց ապագայի հարցը: Ոմանք նորից խորհրդարանի փափուկ աթոռն են ուզում, մյուսների նկրտումներն ավելի մեծ են: Այս «իրարանցման» մեջ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ