Երևանյան հիվանդանոցում լոռեցի նորածին է մահացել. հնարավոր է` պատճառն արհեստական կերն է. News.am

News.am-ը գրում է.
Հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում նորածին է մահացել, որը Երեւան էր տեղափոխվել մեկ օր առաջ Վանաձորի բժշկական կենտրոնից։ Այս մասին NEWS.am–ին տեղեկավցրեց Վանաձորի ԲԿ մանկական սոմատիկ բաժանմունքի վարիչ Արփինե Համբարյանը:
Նրա խոսքով` 50 օրական Ալինան հունվարի 12-ին ժամը 14:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել շոկային վիճակում, շատ ցածր ՝ մոտ 34.5 աստիճան ջերմաստիճանով:
«Երեխայի վիճակն այնքան ծանր է եղել, որ այլևս հնարավոր չէր որևէ հստակ ախտորոշում տալ: Նրա մոտ պոլիօրգանային անբավարարություն էր։ Երեխան անմիջապես միացվել է արհեստական շնչառության ապարատին»,- ասաց Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական սոմատիկ բաժանմունքի վարիչ Արփինե Համբարյանը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ: