16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ազատամարտիկի որդուն ծեծել են

«Հովհաննեսը մասնակցել է իրազեկող երթերի ու դա չի հերքել: Նա 9-րդ դասարանի աշակերտ է:  Հարվածներ են հասցրել դեմքին ու որովայնին…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Հիմնադիր խորհրդարանի մամլո պատասխանատու Վարուժան Ավետիսյանը:

«Նոր Հայաստան»-ի անչափահաս համակիր Հովհաննես Հարությունյանը  ծեծից հետո դիմել է Ոստիկանության բաժին:

Ավետիսյանը նշեց, որ ինքը որպես փաստաբան է ուղեկցել Հովհաննես Հարությունյանին:Վերջինս համապատասխանաբար հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, ապա նրան տրամադրվել է դատաբժշկական փորձաքննություն անցնելու ուղեգիր: Պատանին արդեն գնացել է դատաբժշկական փորձաքննության:

Հիշեցնենք, որ այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ 2016 թ. հունվարի 12-ի ուշ երեկոյան երկու տղամարդ Երևանի Քանաքեռ թաղամասում գտնվող ոստիկանության բաժանմունքի մոտակայքում դարանակալել և ծեծել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակիր, 16-ամյա Հովհաննես Հարությունյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հովհաննես Հարությունյանը ծանր պայմաններում ապրող ազատամարտիկի բազմազավակ ընտանիքի զավակ է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ