08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լեոնարդո Դի Կապրիոն ցանկանում է մարմնավորել Վլադիմիր Պուտինին

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հայտարարել է, որ մեծ հաճույքով պատրաստ է մարմնավորել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարը:

«Պուտինի կերպարը շատ-շատ հետաքրքիր կլիներ, մեծ հաճույքով կխաղայի նրա դերը», – ասել է նա՝ նշելով, որ ինքն անձամբ հանդիպել է Պուտինին մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգում`  սիբիրյան վագրերի պաշտպանությանն ուղղված   համաժողովի շրջանակներում:
Դերասանը նշել է, որ հիացած է Ռուսաստանի պատմությամբ և ընդգծել, որ Լենինի կերպարը ևս հետաքրքիր կինոդեր կլիներ:

Իր հերթին պետերբուրգյան «Լենֆիլմ» կինոստուդիան պատրաստ է ֆիլմ նկարահանել, որ 41-ամյա դերասանը կմարմնավորի Պուտինին կամ Լենինին։

Ռեժիսոր Վլադիմիր Բորտկոն ասել է, որ սիրով կաշխատեր Դի Կապրիոյի հետ։

«Դի Կապրիոն լավ դերասան է։ Նա կարող է խաղալ այն, ինչ ուզում է։ Ես մեծ սիրով կնկարահանեմ նրան»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ