18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անհրաժեշտ է օժանդակել ՏՏ ոլորտի ներուժի իրացմանը

Տեղեկատվական տեխնոլոգիաների որորտը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա և արդեն տարիներ շարունակ հետևողական հետաքրքրություն ու աջակցություն է ցուցաբերվում ոլորտի ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, նոր նախաձեռնություններին: Հայաստանի ՏՏ ոլորտում առկա է մեծ ներուժ և անհրաժեշտ է հնարավորինս օժանդակել դրա իրացմանը:

2014 թվականի կեսերից ՏՏ ոլորտի նորաստեղծ կազմակերպությունների համար սահմանվել է  հարկային արտոնություն, որը թույլ է տալիս ոլորտի ստարտափային կազմակերպություններին տնտեսելով հարկային վճարները, ուղղել ֆինանսական ռեսուրսները պրոդուկտների մշակմանը, գործունեության կայացմանն ու  իրացմանը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:

Արդյունքը երկար սպասել չտվեց. 2015թվականի ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսի ժամանակ արդեն 38 նորաստեղծ ձեռնարկություն ցուցադրում էին իրենց աշխատանքները: 2015 թվականին ոլորտը արձանագրել է 20 տոկոսանոց աճ և ձևավորվել են 60 նորաստեղծ կազմակերպություններ: Հաջողություններով ոգեշնչված քննարկումներ սկսվեցին մասնավոր-պետություն համագործակցությամբ նոր՝ երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարան ստեղծելու գաղափարը, որը կարող է մեծ հեռանկարներ ունենալ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկության ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրին: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ և հնարավորություն է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանն ինտեգրվելուն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ունեցող շրջանավարտներով:

Այցի ընթացքում արծարծվել են նոր ծրագրերի կյանքի կոչմանը և ՏՏ բնագավառի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը նշել է, որ կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Կարևորելով արտադրություն-բուհ մոդելի կիրառումը՝ վարչապետն այն արդյունավետ է համարել որակյալ կադրեր պատրաստելու տեսանկյունից և նշել, որ առաջիկայում կառավարությունը քննարկման առարկա կդարձնի նաև մյուս բուհերի հետ ընկերության համագործակցությունը խթանելու հարցը:

Անհրաժեշտ է շարունակել ՏՏ ոլորտում առկա ներուժի իրացման աջակցությունը, քանի որ հենց այդ ոլորտը կարող է դառնալ  տնտեսության շարժիչ ուժը, որը նաև ապագայում լինելու է Հայաստանի մրցակցային առավելությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ