20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Եգիպտոսում նախագահ են ընտրում

Եգիպտոսում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Այժմ թեկնածուները եւ նրանց օգնականները կարողանում են նախընտրական խոստումներով ելույթներ ունենալ, քարոզչական նյութեր տարածել եւ կողմնակիցների ցույցեր կազմակերպել, հաղորդում է “Аргументы и факты”-ն:

Նախընտրական քարոզարշավի շունչն աֆրիկյան այս երկրում զգացվում է արդեն մի քանի շաբաթ: Ականատեսները վկայում են, որ փողոցներում ամենուրեք թեկնածուների նկարներն են, իսկ մամուլում իսկական “պատերազմներ” են ընթանում: Միակ բանը, որին իշխանությունները հետեւում են շատ հեւտեւողականորեն, այն է, որ թեկնածուները չօգտագործեն մզկիթները եւ կրոնական հավաքները քաղաքական քարոզչության նպատակով:

Նախընտրական քարզչությունը պաշտոնապես կավարտվի մայիսի 21-ի գիշերը: Նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա մայիսի 23-24-ը: Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի անհրաժեշտ քանակությամբ ձայներ, ապա հունիսի 16-17-ին կկայանա 2-րդ փուլը: Այդ դեպքում ընտրությունների վերջնական արդյունքները պարզ կլինեն հունիսի 21-ին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ