16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սուրբ Պաիսիոս Աթոսացին երեխաների պահքի մասին

– Հա՛յր, հինգ-վեց տարեկան երեխաները պե՞տք է արդյոք ծոմ պահեն Սուրբ Հաղորդությունից առաջ:

– Գոնե Հաղորդություն ստանալու նախորդ օրը երեկոյան նրանք պետք է ձեթով պատրաստված պահոց կերակուր ուտեն:

Սակայն այդ հարցը հոգևոր հոր իրավասության ներքո է:

Ավելի լավ է, եթե մայրը հոգևոր հորը հարցնի, թե իր երեխան ինչպես պահք պահի, որովհետև փոքրիկի մոտ կարող են առողջության հետ կապված խնդիրներ լինել և օրինակ՝ նա պետք է կաթ խմի:

– Հա՛յր, իսկ որքա՞ն ժամանակ պետք է փոքրիկ երեխան պահք պահի:

– Եթե երեխան ամրակազմ է, առողջ, ապա կարող է պահք պահել:

Դրանից բացի, այժմ բազմապիսի պահոց կերակուրներ կան վաճառքում:

Առաջ երեխաները պահք էին պահում և ողջ օրը խաղում էին, վազվզում:

Ֆարասում, Մեծ Պահքի ժամանակ, թե՛ մեծերը, և թե՛ փոքրերը ծոմ էին պահում մինչև ցերեկը ժամը երեքը:

Ծնողները երեխաներին ամրոցում էին հավաքում, խաղալիքներ էին տալիս նրանց, որպեսզի խաղան, իսկ ցերեկվա ժամը երեքին, երբ եկեղեցու զանգերը կանչում էին Պատարագի, գնում էին եկեղեցի ու Հաղորդություն ստանում:

Սուրբ Արսեն Կապադովկիացին ասում էր.

«Երեխաներն ուտելու մասին չեն էլ հիշում, եթե ողջ օրը խաղում են:

Արդ, մի՞թե հիմա պահքին չեն դիմանա, երբ նրանց Քրիստոսն է օգնում այդ հարցում»:

Տեսնելով, թե ինչպես են երեխաները պահք պահում՝ խիղճն սկսում է տանջել այն մեծահասակներին, ովքեր պահք չեն պահում:

Հիշում եմ, ես փոքր էի ու իմ վարպետի հետ մի տանն էի աշխատում:

Այնտեղ էլ մենք ճաշում էինք:

Չորեքշաբթի և ուրբաթ օրերին ես հեռանում էի, չէի մնում ճաշին և մեր տուն էի գնում ճաշելու, որովհետև այդ մարդիկ պահք չէին պահում:

Մի անգամ, հիշում եմ չորեքշաբթի օր էր, նրանք քաղցրաբլիթներ բերեցին և կամենում էին հյուրասիրել ինձ:

«Շնորհակալություն,- ասացի նրանց,- բայց ես պահք եմ պահում»:

«Մի տե՛ս է՜,- զարմացան նրանք,- այս փոքրիկը պահք է պահում, իսկ մենք՝ մեծահասակ քեռիներս ամեն ինչ ուտում ենք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ