Ինչի մասին կարելի է խոսել մահամերձ հիվանդի հետ
Մահվանից օրեր առաջ․․․
Աղջիկը խնդրեց հոգևորականին գալ և աղոթել իր անկողնային հիվանդ հոր առողջության համար։ Ներս մտնելով հոգևորականը նկատեց մահճակալի կողքին դրված աթոռը և մտածեց, որ հիվանդը սպասում էր իր այցին։
– Դուք ինձ սպասո՞ւմ էիք, հարցրեք նա․
-Ո՛չ։ Իսկ ո՞վ եք դուք, հարցրեց հիվանդը։
-Ես հոգևորական եմ․ ձեր աղջիկը ինձ հրավիրել է միասին աղոթելու ձեր առողջության համար։ Երբ նկատեցի մահճակալի մոտ դրված աթոռը, ենթադրեցի, որ գիտեիք իմ այցի մասին։
– Ա՛խ, այ՞ս աթոռի մասին է խոսքը։ Ձեզ դժվար չի՞ լինի փակել դուռը։
Տարօրինակ պահանջից զարմացած հոգևորականը փակեց դուռը, իսկ հիվանդը ցածր ձայնով սկսեց բացատրել․․․
– Ես ոչ մեկին այս մասին չեմ պատմել։ Իմ ողջ գիտակցական կյանքում ես ծածուկ եկեղեցի եմ գնացել և լսել, թե որքան կարևոր է աղոթելը և աղոթքն է մարդուն խաղաղեցնում, և ջերմացնում սիրտը։ Բայց բոլոր աղոթքները մտել են իմ մի ականջից և դուրս են եկել մյուսով։ Ինձ չէր հաջողվում հիշել որևէ աղոթք, գուցե նրանից էր, սիրտս չէր ջերմանում։
Անցել են երկար տարներ, և ես դադարել եմ աղոթելուց։ Միայն վերջերս մի զրույցի ժամանակ իմ լավ ընկերը խորհուրդ տվեց ինձ, ասելով,- Հասկացի՛ր, աղոթքը զրույց է Աստծու հետ։ Երբ դու նստում ես մի աթոռին, պատկերացրու, որ քո դիմաց դրված աթոռին նստած է Հիսուս Քրիստոս, որը խոստացավ քեզ հետ լինել մինչև աշխարհի վախճանը։ Այնպես խոսիր Նրա հետ, ինչպես որ հիմա խոսում ես ինձ հետ,- ասաց իմ մտերիմ ընկերը։ Ես փորձեցի և ինձ այնքան դուր եկավ, որ ես դա կրկնեցի ամեն օր։ Բայ դա անում էի այնպես, որ աղջիկս չնկատեր, կարծելով, թե դարձել եմ աղոթող․․․
Հոգևորականին ուրախացրեց հիվանդի պատմությունը և խորհուրդ տվեց նրան՝ շարունակել նույն ձևով աղոթել։ Աղոթելով հիվանդին, օրհնեց նրան և հեռացավ։
Այս դեպքից օրեր անց նորից եկավ աղջիկը և հայտնեց, որ հայրը մահացել է։
Հոգևորականը հարցրեց,- Խնդրում եմ պատմեք, ինչպե՞ս նա ննջեց։
– Կեսօր էր․ ժամը երկուսը։ Ես պատրաստվեցի դուրս գալ գնումներ կատարելու։ Հայրս կանչեց ինձ իր մոտ, և ասաց, որ շատ է սիրում ինձ, և համբուրեց։ Իսկ երբ ես մեկ ժամից վերադարձա խանութից, գտա նրան արդեն անշնչացած։ Բայց նրա մահվան մեջ մի բան ինձ համար տարօրինակ թվաց։ Հայրս անշարժ պառկած էր, բայց իր կյանքի վերջի րոպեին նա հավաքել է իր ամբողջ ուժերը և փորձել է կտրվել բարձից և ձգվել է դեպի այն աթոռը, որը դրված էր իր մահճակալի կողքին։ Գլուխը դրել է աթոռի վրա և ավանդել հոգին։ Այս երևույթը ինձ համար անհասկանալի մնաց, ասաց հուզված աղջիկը։ Ի՞նչ եք կարծում, ինչ կարող է նշանակել սա։
Հոգևորականը սրբեց արցունքները և ասաց,- Աստված կամենա, որ բոլորը այդպես ննջեն։ Աթոռը դատարկ չի եղել․․․
Մեր Տերը խոստացավ, որ իրեն դարձողին ձեռնունայն չի արձակի․․․
Սա ևս հետաքրքիր պատմություն էր, որը գրի առա ձեզ համար, քանի որ մենք շատ ենք այցելում հիվանդների և մեր սովորության համաձայն մարգարեություններ ենք անում նրա առողջացման վերաբերյալ, մինչդեռ պետք է նրանց բացատրենք աղոթքի զորության մասին, Քրիստոսի հետ երկխոսության մասին և առհասարակ մահամերձ հիվանդի հետ ինչի՞ մասին կարելի է խոսել, եթե ո՛չ Հիսուս Քրիստոսի։
Փառք Աստծուն, որ մենք քրիստոնյա ենք և իրավունք ունենք ննջելուց առաջ մեր գլուխը դնել Քրիստոսի ծնկներին ու հանգչել․․․
Ծովիկ Դավթյան