Եթե միայն մարդն իմանա, թե ինչ է Աստված ասում իրեն
Զավակս, գուցե ինձ չես ճանաչում, բայց ես ամեն բան գիտեմ քո մասին: (Սաղ- 139)
Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ։ (Եբր-13)
Ես գիտեմ, թե երբ ես նստում և երբ ես վեր կենում: (Սաղմ- 139)
Ես քո բոլոր ճանապարհները գիտեմ: (Սաղմ- 139)
Անգամ գլխիդ ամեն մազերն էլ հաշվված են: (Մատթ-10)
Եվ դու ստեղծվել ես Իմ պատկերով: (Ծննդոց -1)
Իմ մեջ ես դու ապրում, շարժվում և գոյատևում: (Գործք -17)
Որովհետև դու իմ ժառանգն ես: (Գործք 17:28)
Ես գիտեի քեզ անգամ մինչև քո առաջացումը (Երեմիա- 1) :
Ես ընտրեցի քեզ, երբ ծրագրեցի արարչագործությունը: (Եփ- 1):
Դու սխալմունք չես եղել, և քո բոլոր օրերը գրված են իմ գրքում: (Սաղմ -138)
Ես որոշեցի քո ծնունդի ճիշտ ժամանակը և վայրը, որտեղ դու պիտի ապրեիր: (Գործք – 17)
Ահեղ և հրաշալի կերպով ես ստեղծված: (Սաղմ- 138)
Ես քեզ հյուսելով կազմավորեցի քո մոր որովայնում: (Սաղմ- 138)
Եվ լույս աշխարհ բերեցի այն օրը, երբ ծնվեցիր: (Սաղմ- 70)
Ինձ սխալ են ներկայացնում նրանք, ովքեր չեն ճանաչում ինձ: (Հովհ- 8)
Ես օտարացած և բարկացած չեմ, այլ սիրո ամբողջական արտահայտությունն եմ: (Ա Հովհ- 4)
Եվ իմ փափագն է շնորհել իմ սերը քեզ: (Ա Հովհ- 3)
Պարզապես որովհետև դու իմ զավակն ես, ես էլ քո հայրը: (Ա Հովհ- 3)
Ես քեզ ավելին եմ առաջարկում, քան քո երկրային հայրը երբևէ կարող էր: (Մատթ-7)
Որովհետև ես կատարյալ Հայր եմ: (Մատթ- 5)
Ամեն բարի նվեր, որ ընդունում ես, գալիս է իմ ձեռքից: (Հակոբոս-1)
Քանի որ ես եմ քո երաշխավորը, և հոգում եմ քո բոլոր կարիքները: (Մատթ – 6)
Իմ ծրագրերը քո ապագայի վերաբերյալ միշտ հույսով լեցուն են եղել: (Երեմիա- 29)
Որովհետև ես քեզ հավիտենական սիրով եմ սիրում: Երեմիա- 31
Քո նկատմամբ իմ մտքերը անհաշիվ են, ծովի ավազահատիկների պես: (Սաղմոս-138)
Ես ցնծում եմ քո վրա զվարճությունով և երգով: (Սոփոնիա- 3)
Ես երբեք չեմ դադարի բարիք անել քեզ համար: (Երեմիա- 32)
Որովհետև դու իմ պահված գանձն ես: (Ելից -19)
Ես փափագում եմ քեզ հաստատել իմ ամբողջ Հոգով և Սրտով: (Երեմիա -32)
Եվ ուզում եմ քեզ ցույց տալ մեծ և զարմանալի բաներ: (Երեմիա- 33)
Եթե դու ամբողջ սրտով փնտրես Ինձ, ապա կգտնես: (Բ Օրինաց- 4)
Իմաստուն կանեմ քեզ, եւ կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. Կխրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի։ (Սաղմ- 32)
Մխիթարվիր Ինձնով, և ես քեզ կտամ քո սրտի իղձերը: (Սաղմ- 36)
Քանի որ այդ ես եմ, Ով տալիս է քեզ այդ իղձերը: (Փիլիպ- 2)
Ես կարող եմ ավելին անել քեզ համար, քան դու երբևէ կպատկերացնեիր: (Եփես- 3)
Քանի որ ես եմ քո ամենամեծ քաջալերողը: (Բ Թեսաղ- 2)
Ես նաև հայր եմ, որը մխիթարում է քեզ քո բոլոր ցավերի մեջ: (Բ Կորնթ -1)
Երբ սիրտդ կոտրված է, ես մոտ եմ քեզ: (Սաղմ- 34)
Ինչպես հովիվն է կրում գառնուկին, ես այդպես եմ քեզ կրում սրտիս շատ մոտիկ: (Ես- 40)