Մոսկվայում հայ տղամարդու են սպանել
Մոսկվայի հարավ-արեւմուտքում հայ տղամարդու են սպանել։ 30-40 տարեկան տղամարդու դին հայտնաբերվել է փողոցում՝ նրա վրա կրակել են Կալաշնիկովի ավտոմատից։
РИА “Новости”-ի տվյալներով՝ հանցագործը դեպի վայրից փախուստի է դիմել՝ թողնելով զենքը։ Տղամարդու դիակի կողքին նաեւ ավտոմեքենա է եղել՝ վրան 3 փամփուշտի հետքերով, ամենայն հավանականությամբ՝ դա սպանվածի մեքենան է։
Ոստիկանության տեղեկություններով՝ սպանվածը Հայաստանի քաղաքացի է։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։