Վերջինները վարժվել են իրար կերակրելու
«Սիրեցեք միմյանց»,-ասում է մեր Տերը:
Չենք ապրում միայն մեր, այլ նաեւ մեկս մյուսի համար։ Այս է կյանքի իմաստը:
Մի ծերունի Աստծուն խնդրում է ցույց տալ Դրախտն ու Դժոխքը։
Աստված նրան կանգնեցնում է երկու դռների առջև։
Բացելով առաջին դուռը ծերունին տեսնում է մի մեծ սեղան, որի վրա կա խոր ափսեով ախորժաբեր ուտելիք, իսկ շուրջը մարդիկ, որոնց ձեռքերին կապված էր երկարապոչ գդալներ, որպեսզի կարողանան հասնել ափսեին, վերցնեն և ուտեն։ Բայց քանի որ գդալների պոչերը երկար էին, նրանք չէին կարողանում կերակուրը հասցնել իրենց բերաններին, ինչի պատճառով էլ սոված էին և բարկացած։ Ծերունու հարցին, թէ՝ «Ի՞նչ է սա»,- Աստված պատասխանում է. «Որպեսզի միայն տեսնես»։
Երբ ծերունին բացում է երկրորդ դուռը, նրա առջև բացվում է նույն տեսարանը, միայն այն տարբերությամբ, որ այստեղ բոլորը երջանիկ էին և զրուցում էին իրար հետ։ Ծերունին ասում է Աստծուն,
-Չեմ հասկանում իսկ սա ի՞նչ է։
Աստված պատասխանում է.
-Շատ պարզ է, վերջինները վարժվել են իրար կերակրելու։