07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Նախկին եւ ներկա նախագահները․ Օբաման եւ Թրամփը հանդիպել են /վիդեո/

Վաշինգտոնում նախօրեին տեղի է ունեցել ԱՄՆ դեռեւս գործող նախագահ Բարաք Օբամայի եւ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Հանդիպումը տեւել է մեկ ժամից ավելի, նրանք խոսել են «իշխանության փոխանցման» մասին, հայտնում է Лайф-ը։

Հանդիպումից հետո Օբաման հայտարարել է, որ իրենք «հիանալի» զրույց են ունեցել, քննարկել են ԱՄՆ-ի ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերը։

Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, որ հույս ունի, որ հետագայում էլ կհամագործակցի Օբամայի հետ՝ համարելով դա «մեծ պատիվ»։

«Մենք նախկինում երբեք չէինք հանդիպել, եւ հանդիպումը, որ պետք է 10 րոպե տեւեր, մեկ ժամից ավելի տեւեց»,- հայտարարել է նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ