CHARLIE HEBDO-ն ծաղրել է Օբամային՝ ընտրությունների արդյունքներից հետո /ֆոտո/
ֆրանսիական հայտնի սկանդալային Charlie Hebdo հանդեսը, որը հայտնի է իր ծաղրանկարներով, այս անգամ ծաղրել է ԱՄՆ արդեն նախկին նախագահ Բարաք Օբամային՝ ելնելով երկրում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից։
Հանդեսի շապիկին Օբաման է, ով փախչում է իր վրա կրակող ոստիկաններից։
«Օբամա, նոր քաղաքացի, ինչպես մյուսները»,- մեկնաբանել է թերթը ծաղրանկարը։
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքով՝ ԱՄՆ նախագահ է դարձել Դոնալդ Թրամփը։