30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հաղթանակին մեկ քայլ է մնում․ Թրամփն առաջատարն է

ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրություններին, հարցումների ու էկզիթ-փոլլերի արդյունքում, առաջատարը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփն է, նա առաջատարն է շուրջ 30 նահանգներում։

Թրամփը բացարձակ առաջատար է Ֆլորիդա, Օհայո եւ Հարավային Կարոլինա նահանգներում, հայտնում է РИА Новости-ն։

Նախօրեին մեկնարկած ընտրություններում հաղթելու համար թեկնածուին հարկավոր Է հավաքել 270 քվեատուների ձայները: Յուրաքանչյուր նահանգում քվեատուների թիվը հավասար Է Ներկայացուցիչների պալատի անդամների եւ սենատորների թվաքանակին: Այդպիսով, Քվեատուների կոլեգիան բաղկացած Է 538 մարդուց, ներառյալ նաեւ Կուլումբիայի ֆեդերալ օկրուգի երեք ներկայացուցիչները:

Ամերիկացիներն ուղիղ քվեարկությամբ նախագահ եւ փոխնախագահ չեն ընտրում, նրանք իրենց ձայնը տալիս են ընտրիչների կոլեգիային, որի ձայների մեծամասնությունը (538-ից 270-ը) ստացած թեկնածուն էլ հաղթում է ընտրություններում:

2017 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսը կհաստատի ընտրությունների արդյունքները:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ