24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ներողություն չի խնդրի

Օրեր շարունակ չեն դադարում տարաբնույթ հրապարկումները Տեր Եսայի քահանա Արթենյանի հայտարարության վերաբերյալ, որտեղ վերջինս, անդրադառնալով հայի ու եզդիի ամուսնությանը, նշել էր, որ Հայ Առաքելական Եկեղեցին ամուսնական զույգին կարող է օրհնել միայն այն դեպքում, երբ նրանք մկրտված լինեն Առաքելական եկեղեցիով:

Հայտարարության մեջ Տեր Հայրը մասնավորապես նշել էր. «Եզդին արևապաշտ է: Եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը: Նրանք ոչ թե հավատում են սատանային, այլ խնդրում են սատանայից, որ նա չվնասի իրենց: Իրենց Աստվածն արևն է: Աղոթում են արևին, որպես լույսի: Հայ եկեղեցին եզդու հետ թույլատրում է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ եզդին հրաժարվում է իր կրոնից և, մկրտվելով Հայ Առաքելական եկեղեցում, դառնում եկեղեցու անդամ»:

Henaran.am-ի հետ զրույցում տեր Հայրը հերքել էր այն փաստը, թե ինքը եզդիներին վիրավորելու միտում է ունեցել: Լրագրողների հետ զրույցում Տեր Հայրը ևս մեկ անգամ նշեց. «Ինձ համար անընդունելի է, որ, իբրև թե, անհանդուրժողականության կոչ է այնտեղ կամ վիրավորական է:

Ես կարող եմ հասկանալ, որ եզդին կարող է վիրավորվել իմ ասածից, որովհետև այդ ձևակերպման մեջ կար ոչ լիարժեք  բացատրություն կամ մեկնաբանություն, որովհետև մեր նպատակը եղել է ոչ թե եզդիների կրոնական դավանանքին անդրադառնալը, այլ փորձել ասել, որ եզդին կամ որևէ ազգի ներկայացուցիչ, չի կարող ամուսնանալ այլ եկեղեցում, եթե մկրտված չէ Հայ Առաքելական Եկեղեցու ծեսով:

Սա Հայ Առաքելական Եկեղեցու հստակ դիրքորոշումն է: Եվ ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու: Բոլոր եկեղեցիներն էլ ունեն պսակի իրենց հստակ կարգը, որին կարող են մասնակցել տվյալ եկեղեցու հետևորդները: Իսկ եզդիների մոտ առավել քան խիստ է այս հարցը: Ինձ եզդի  շեյխ Մաքսիմը բացատրեց, որ եթե հանկարծ եզդիներից մեկն ամուսնանա այլազգիի հետ, ապա նա եզդի չի համարվի: Նույն խնդիրն էլ մենք ունենք. ես էլ կարող եմ մեր հետևորդներին ասել, որ մի ամուսնացեք այլազգիի հետ, բայց մենք խառնամուսնություններն օրհնում ենք, եթե կատարում են մկրտության «կանոնը»:

Henaran.am-ի հարցին՝ արդյո՞ք Տեր Հայրը պատրաստվում է ներողություն խնդրել եզդի համայնքից, քանի որ եզդի համայնքի ներկայացուցիչներից Ռուստամ Բաքոյանը հայտարարել էր, որ եթե Տեր Եսային ներողություն չխնդրի, իրենք համապատասխան քայլերի կդիմեն, ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատարն արձագանքեց.

«Կրկնում եմ ևս մեկ անգամ, որ ես իմ պատասխանի մեջ ո՛չ վիրավորել,  ո՛չ փորձել եմ վիրավորել եզդիներին: Հետևաբար ի՞նչ ներողության մասին է խոսքը: Ասեմ ավելին` ես եզդի համայնքի հոգևոր հովիվ շեյխ Մաքսիմի հետ պայմանավորվածություն եմ ձեռք բերել ժամանակ առ ժամանակ անդրադառնալ եզդիների կրոնադավանության խնդրին: Եվ եթե չլիներ այս միջադեպը, գուցե նման պայմանավորվածություն ձեռք չբերեինք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ