07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱԿ-ի փոստային կենտրոն կոկային են “առաքել”

Նյու Յորքի ոստիկանությունը ՄԱԿ-ի փոստի ընդունման կենտրոնում հայտնաբերել է ծանրոցներ` 16 կգ կոկայինով, հայտնում է  “Associated Press”-ը:

Թմրանյութը Մեքսիկայից բերված սպիտակ փաթեթներով է եղել` դրսից փաթաթված դիվանագիտական ստանդարտ ծանրոցների նման:

ՄԱԿ-ի աշխատակիցների մոտ կասած է  առաջացրել ծանրոցների վրա դրոշմած ՄԱԿ-ի կնիքների վավերականությունը: Բացի այդ` դրանցից ոչ մեկի վրա նշված չի եղել ուղարկողի հասցեն: Փաթեթների ներսում նոութբուքեր են պահված եղել, որոնցում էլ թաքցրած էր թմրանյութը:

Անվտանգության գծով ՄԱԿ-ի պետքարտուղարի տեղակալ Գրեգորի Սթարը հայտնել է, որ չարագործները դիտմամբ են փաթեթները դիվանագիտական ծանրոցների տեսքով պատրաստել, քանի որ նման ծանրոցերը սովորաբար  հավելյալ ստուգման չեն ենթարկվում:

Նա նշել է նաեւ, որ  ՄԱԿ-ի գրասենյակը Մեքսիկայում ոչ մի կապ չունի ծանրոցնեի հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ