Նեթանյահու. Իսրայելը կշարունակի պատերազմը մինչև կհասնի իր նպատակին /Տեսանյութ/
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է շարունակել պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ՝ չնայած կիրակի օրը Ռաֆահում բազմաթիվ պաղեստինցիների զոհ դարձած
իսրայելական ավիահարվածի միջազգային դատապարտման ֆոնին:
Առնվազն 45 մարդ զոհվել է, ըստ ՀԱՄԱՍ-ի ղեկավարած առողջապահության նախարարության, հարյուրավոր մարդիկ հիվանդանոցներում են՝ ծանր այրվածքների, կոտրվածքների
և բեկորային վիրավորումների պատճառով:
Ելույթ ունենալով Իսրայելի խորհրդարանում՝ պարոն Նեթանյահուն ասել է, որ հարվածը «ողբերգական դժբախտություն» էր, սակայն ավելացրել է.
«Ես մտադիր չեմ պատերազմն ավարտել նախքան բոլոր նպատակներին հասնելը»:
Նա ասաց, որ կենսականորեն անհրաժեշտ է, որ Իսրայելը ձեռնարկի «բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները» խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար և պնդեց,
որ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) օգտագործում են իրենց «լավագույն ջանքերը՝ չվնասելու նրանց, ովքեր ներգրավված չեն հակամարտությունում»:
Մանրամասները՝ կից տեսանյութում: