06 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Եկեղեցին անձանցից մեծ է․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նայում էի, թե ինչպես են մի շարք տիրադավներ ինչ-որ քաղաքական կործանարար տեքստի տակ իրենց ստորագրությունները դնում և ակամայից ուշադրությունս գրավեց դեմքերի արտահայտությունները:
Այնպիսի տպավորություն էր, կարծես իրենք գիտակցում են, որ իրենք այլևս վերջացած են` դարձի ու ներման ճանապարհ չունեն թե ժողովրդի և թե Աստծո առաջ, և շուտով օգտագործման պիտանելիությունը կավարտվի ու դեն կնետվեն:
Վերջում մտքովս անցավ` կարող է՞ հանկարծ խաչակնքվելու փոխարեն էլ «սրտիկ» անեն պատկերն ամբողջանա, էն էլ չֆայմեցին, շեֆին գոհացնեն:
Երբ հոգևորականը կանգնում է ոչ թե խղճի, այլ իշխանական սեղանի շուրջ, աղոթքը վերածվում է ձևական ժեստի, իսկ լռությունը՝ մեղսակցության, որտեղ խաչը դարձրել են զարդ, իսկ հավատքը՝ արարողակարգային ֆոն։ Սակայն պատմությունը միշտ դաժան է եղել նման պահվածքի հանդեպ:
Մնում է հիշել, որ Եկեղեցին անձանցից մեծ է։ Եվ որքան էլ իշխանական քարոզչությունը փորձի նորմալացնել տիրադավությունը, իրականությունը մնում է անփոփոխ․ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Կաթողիկոսի գլխավորությամբ շատ ամուր է կանգնած իր տեղում։
Այս «քամին» էլ կանցնի»։
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ