19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սա է ավտորիտարիզմի բաստիոնի բերած բարքերն ու արևմտյան կենտրոնների հովանավորած արժեքները․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Տարբեր ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու ըստ այդմ` դատական գործընթացները հայաստանյան քաղաքական օրակարգի անբաժանելի մասն են դարձել:
Այսօր «Սրբազան պայքարի» գործով դատական նիստն է, որով 18 մարդ ապօրինի հետապնդվում է, վաղը Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանի գործով առաջին դատն է, որտեղ նաև վերջիններիս խափանման հարցն է քննարկվելու:
Առաջիկա երկուշաբթի Մասիսի նախկին քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանի գործով դատն է վերաքննիչ դատարանում:
Երկար ձգձգումներից հետո առաջիկայում նաև Միքայել Սրբազանի գործով վերաքննիչ նիստ կա, որը դեկտեմբերին իշխանությունը տապալել է ու փորձում է առավելագույնս ուշ ժամկետում անցկացնել:
Սա է ավտորիտարիզմի բաստիոնի բերած բարքերն ու արևմտյան կենտրոնների հովանավորած արժեքները»:
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ