06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ժամկետային զինծառայողների արժանիքներն ու ծառայությունը մի՛ թերագնահատեք․ Աբրահամյան

ԱԺ « Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 « ՀՀ-ն այն եզակի երկրներից է, որը ռազմականացման միջազգային միտումների, զինվորական ծառայության նկատմամբ ձևավորվող նոր պահանջների և ահագնացող տարբեր սպառնալիքների պայմաններում գնում է պարտադիր ժամկետային զինծառայողների թվի՝ շուրջ 25%-ով կրճատման։
Վերջերս, ենթադրաբար, «վերևից» իջնող հիմնավորումներ եմ լսում այն մասին, թե ժամկետայիններին պայմանագրայիններով փոխարինելը նաև մեծացնում է մարտական խնդիրներ լուծելու արդյունավետությունը։
Որևէ մեկը չփորձի ստվեր նետել պարտադիր ժամկետային զինծառայողների և վերջին երեք տասնամյակներում նրանց կողմից իրականացված ծառայության վրա։
Մարտական հերթապահության կրումից, դիվերսիաների հետմղումից մինչև լայնածավալ ռազմական գործողություններ՝ մեր ժամկետային զինծառայողները և՛ ՀՀ սահմանների, և՛ Արցախի ուղղությամբ իրականացրել են փայլուն օպերացիաներ ու գործել հերոսական սխրանքներ։ Պատահական չէ, որ նրանցից շատերը արժանացել են պետական բարձր պարգևների։
Ուստի ձեր տապալումները և վնասակար փոփոխությունները պարտակելու համար պարտադիր ժամկետային զինծառայողների արժանիքներն ու ծառայությունը մի՛ թերագնահատեք, առավել ևս՝ մի՛ մոտեցեք դրանց վերապահումներով»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ