01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Նարեկի եւ Վազգենի այսօրվա դատավարությունը հերթական ծաղրն է արդարադատության նկատմամբ․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նարեկի եւ Վազգենի այսօրվա դատավարությունը հերթական ծաղրն է արդարադատության նկատմամբ։

Ի հակառակ նիստի ընթացքում տղաների եւ իրենց փաստաբանների կողմից բարձրաձայնված բազմաթիվ փաստերի եւ փաստարկների, դատավորն առանց աչքը թարթելու երկարաձգեց իրենց ապօրինի կալանքը եւս երեք ամսով։
Երիցս ճիշտ էր ԱՄՆ Պետդեպը,  Մարդու իրավունքների 2023 թվականի զեկույցում նշելով, որ Հայաստանի դատական համակարգը «քաղաքականացված է, կոռումպացված եւ կախյալ»։ Ափսոս, որ դա միայն խոսքեր էին…
Նիկոլի պատժիչ գործիքի վերածված երրորդ իշխանության ինստիտուտները քաղաքական ռեպրեսիաների, դաշտը «зачистка»-յի ենթարկելու եւ վախի մթնոլորտը կարծրացնելու օղակներ են։
Տղաներին, ինչպես մյուս բոլոր քաղբանտարկյալներին, տոկունություն եւ ազատություն եմ մաղթում։
Նարեկին էլ հրապարակավ խնդրում եմ դադարեցնել հայտարարված հացադուլը։
Նարեկ ջան, դու լավ գիտես, որ մեր պայքարն  երկարատեւ է, եւ դու պարտավոր ես լինել ուժեղ ոչ միայն ոգով, այլեւ մարմնով»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ