06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Փաշինյանական մամլիչը երեկ անցավ նաև մի շարք քահանաների վրայով․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանական մամլիչը երեկ անցավ նաև մի շարք քահանաների վրայով, ովքեր բավականին սինխրոն հանդես եկան հայտարարությամբ, որով հայտնեցին, թե համալրում են տիրադավների շարքները։ Սա ակնհայտ կոմպորմատային ու շանտաժային հերթական պարտիան էր, որը կիրառվեց թուլակամ ու ուխտադրուժ այդ «սաստավի» վրա, որոնք հրաժարվելով իրենց ուխտից, համալրեցին հակաքրիստոնիաների բանակը։
Դրան զուգահեռ՝ առաքելական եկեղեցու քահանայաց դասի մեծամասնությունը նախօրեին իրական ապտակ հասցրեց գլխավոր աղանդապետին և իր «գվարդիային»՝ ընդգծելով իրենց հավատարմությունը Վեհափառ Հորն ու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հավերժական ուխտին։ Այս կերպ քահանայաց դասը ցույց տվեց, թե ինչ է նշանակում որդիական հավատարմություն և հնազանդություն, և թե անառակաբարո վարքագծին, ինչպես պետք է գանահարել ու համարել եկեղեցուց դուրս։
Ես հասկանում եմ, որ քահանաներից շատերն իրենց հոգու խորքում լրիվ այլ բան են մտածում, և ինչ-ինչ թեմաների կուլ ենք գնացել ու ծնկել, սակայն տեղի ուենցող այս գործընթացը նաև ցույց է տալիս, թե ինչ անողնաշար ու թուլակամ դեմքեր կան եկեղեցու, ովքեր ծպտվել են քահանայական փիլոնի տակ և կոնֆորմիստին բնորոշ կեցվածքով ձև բռնած ապրել։
Ձեզ ուղղակի բարձրաձայն ասում եմ, որ այս գեհենական ժամանակներն անցողիկ են, իսկ քրիստոնեությունը հավերժ․ այսօրվա ձեր արածը լինելու է այն խարանը, որը դուք կրելու եք մինչև ձեր կյանքի վերջը և ծնկաչոք Վեհափառից ներում հայցեք»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ