08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Եվ դու, Գռզո, բուրում ես. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սատանայական շաբաշին հավաքված քպ-ական վերնախավն, ապոկալիպսիսի յուր «ուղտավորով», վայելում էր նողկալի տիրադավների եւ վարչական լծակներով բերման ենթարկվածների մասովկեն։
Այդ գարշանքի մեջ անգամ յուրահատուկ տխմարությամբ փայլեց Գռզո մականունով նիկոլական քսակը, ով դեռեւս անպատիժ մնացածի լկտիությամբ վայրահաչում էր մեկ լրագրողների, մեկ եկեղեցին նիկոլական սրիկայություններից պաշտպանողների, մեկ նախկինների հասցեին։
Արեւմտյան սանկցիաների շրջանցման վրա էլ ավելի տռզած, իսկ վերջերս Ադրբեջանին իր հոգին եւ ջանդակը բիրիքով վաճառած սույն էակը առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում իր փուչիկ հալով ուրիշների նկատմամբ լպիրշ եւ լկտի պահվածքով։
Տո այ ողորմելի, դու ո՞վ ես, որ ուրիշներին պատժով սպառնաս։
Տո այ թուրքերի վարձկան, ուզում ես՝ թիկնազորդ տասնապատկիր, ուզում ես ՝ քո ապերախտ եւ անշնորհակալ էությունդ կարմիր բանտիկով Զեյնաբի սֆաթով սկուտեղի վրա դիր Ալիեւի ոտքերի տակ, մեկ է, դու լավ գիտես, որ գալու է հատուցման պահը՝ Աստծո, օրենքի եւ ժողովրդի առաջ։
Աշխարհի բոլոր փողերն էլ Նիկոլի դաբրոյով աշխատես, դա ոչ ինդուլգենցիա է, ոչ ալիբի, ոչ էլ իմունիտետ քո եւ քո նմանների ապագա դատավարությունների համար։
Այո, երիցս ճիշտ էր կայսր Վեսպասիանը՝ փողը հոտ չունի։
Բայց կայսրը մոռացել է նշել, որ փողի փոխարեն գարշահոտ են տարածում այն ամեն գնով՝ Հայրենիքի, խղճի, բարոյականության հաշվին գռփողները։
Եվ դու, Գռզո, բուրում ես»։
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ