12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Ի՞նչ են նիկոլական «բարենորոգումների» հռչակագրի վերաբերյալ կարծում մեր նվիրապետական աթոռները․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 «Վիճակը նետված է, Ռուբիկոնն էլ՝ անցած։
Վեհափառի հեռացում կամ հանգստի կոչել հնարավոր չէ, եթե ինքը՝ Վեհափառը կամովին չի գնում այդ քայլին։
Իսկ Վեհափառը բազմիցս նշել է, որ մտադիր չէ լքել Լուսավորչի գահը։
Կա կարծիք,որ պետք է բարենորոգել Եկեղեցին ու կանոնական դաշտում մաքրել Հայ Եկեղեցին նիկոլիզմի սրտի «բարենորոգիչներից»։
Ի՞նչ են նիկոլական «բարենորոգումների» հռչակագրի վերաբերյալ կարծում մեր նվիրապետական աթոռները։
Ո՞րն է մինչ օրս կարծիք չհայտնած «չեզոք» սրբազանների կարծիքը։
Անհրաժեշտ է նրանց հստակ արձագանքը նիկոլիզմի «բարենորոգումների» ծրագրին։
Եկեղեցու ու Վեհափառի ամենապինդ հենարանը քահանայից դասն է ու հավատացյալ հանրությունը։
Ժամանակը չէ՞ կանոնական դաշտում անդրադառնալ այս հարցին։
Հակառակ պարագայում ՝Փաշինյանն ու իր «բարենորոգիչները» նախաձեռնում են քայլեր, իսկ Մայր Աթոռն համբերատար սպասում կամ արձագանքում է։
Վիճակը նետված է,Ռուբիկոնն էլ՝ անցած։
Հույս ունենալ, որ «բարենորոգիչ սրբազանները» կզղջան ու կդադարեն պառակտիչ գործողություններ ինքնախաբեություն է»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ